Հայաստանից երկու մարզիկ` Գրետա Վարդանյանն ու Հարութ Մխիթարյանը ներկայացնում են մեր երկիրը` նոյեմբերի 24-28-ը Հունգարիայում անցկացվող Պաուերլիֆտինգի Եվրոպայի բաց առաջնությանը, տեղեկացնում է Հաշմանդամային սպորտի ազգային ֆեդերացիան: Նրանք հանդես կգան համապատասխանաբար մինչև 55 կգ և մինչև 49 կգ քաշային կարգերում և կփորձեն ձեռք բերել 2016 թվականին Ռիո դե Ժանեյրոյում կայանալիք Պարալիմպիկ խաղերի ուղեգիր: