image

Համահայկական եւս մեկ փառատոն

Համահայկական եւս մեկ փառատոն

Սեպտեմբերի 24-ին ՀՀ սփյուռքի նախարարության նախաձեռնությամբ տեղի կունենա  «Երգում ենք Կոմիտաս» խորագրով Համահայկական մշակութային փառատոնի բացումը: Սեպտեմբերի 24-27-ը շարունակվող փառատոնը նվիրված է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին։ «Համահայկական մշակութային փառատոնի» ընթացքում կանցկացվեն Ստամբուլի հայ համայնքի մշակութային օրեր Հայաստանում, որի շրջանակներում ելույթ կունենան Ստամբուլի  Դպրաց Դասի «Լուսավորիչ» երգչախումբը եւ Եսայան Սանուց միության «Մարալ» պարախումբը, որն այս տարի նշում է հիմնադրման 35-ամյակը, հաղորդում է Ստամբուլի «Ժամանակ» օրաթերթը:

Սեպտեմբերի 27-ին Համահայկական փառատոնը կեզրափակվի «Երգում ենք Կոմիտաս» համերգային ծրագրով, որին կմասնակցեն Հայաստանից, Արցախից և աշխարհի 12 երկրից ժամանած երգչախմբեր, պարախմբեր և անհատ կատարողներ: