image

Գործարար Ռուբեն Վարդանյանը կնոջ հետ Ստամբուլում է

Գործարար Ռուբեն Վարդանյանը կնոջ հետ   Ստամբուլում է

Ստամբուլում է հայտնի հայ գործարար Ռուբեն Վարդանյանը,  կնոջ`  «UWC Dilijan» դպրոցի համահիմնադիր եւ տնօրենների խորհրդի նախագահ Վերոնիկա Զոնաբենդի հետ: Նրանք աջակցել են Ստամբուլի  14-րդ բիենալեում այս տարի ընդգրկված հայկական ծրագրի իրագործմանը: Ստամբուլում Ռուբեն Վարդանյանը հայտարարել է, թե կարեւոր է Ցեղասպանության 100-րդ տարելիցի տարուն մասնակցել նման հեղինակավոր բիենալեի, այն երկրում, որի նախնիները եղել են հայոց ցեղասպանությունն իրագործողները: Բիենեալեում  հայկական տաղավարը ներկայացնելու է արվեստի միջոցով քաղաքական ցավոտ հարցերը մեղմելու մոտեցումներ: Հայաստանից մասնակցում են ժամանակակից արվեստագետներ: 

Ստամբուլի 14-րդ բիենալեն այս տարի անցկացվում է «Ծովային աղի  ջուր. մտապատկերների տեսություն»  խորագրով: Ցուցադրությունը տեղի է ունենալու  Բոսֆորի երկու ափերին, բիենալեն բացվելու է սեպտեմբերի 5-ին՝ գործելով մինչեւ նոյեմբերի 1-ը: Այս տարվա բիենալեն համադրել է ժամանակակից արվեստի միջավայրում հայտնի համադրող  Կարոլին Քրիստով-Բակարջիեվը: