Մոսկվայի Դոմոդեդովո օդանավակայանի իրավապահ մարմինների հետ 3 ժամ տևողությամբ զրույցից հետո ռուս գործարար Գերման Ստերլիգովը ազատ է արձակվել: Հիշեցնենք, որ այսօր` օգոստոսի 31-ին, Մոսկվայի Դոմոդեդովո օդանավակայանում ձերբակալել էին ռուս գործարար Գերման Ստերլիգովին: Նա Երևանից Մոսկվա էր ժամանել և պետական սահմանին ձերբակալվել էր: Այս մասին հայտնել էր ТАСС-ը` հղում տալով գործարարի փաստաբան Արթուր Հայրապետովի հայտարարությանը: «Ձերբակալումը կապված է ոչ թե միջազգային, այլ ԱՊՀ երկրների միջպետական հետախուզման հետ»,- ասել էր փաստաբանը: LifeNews-ի տեղեկություններով` գործարարը ձերբակալվել էր Ադրբեջանի «խնդրանքով»:
աղբյուր` shamshyan.com