image

Այսօր նշվում է Սինկո դե Մայոն՝ Մեքսիկայի և այլ լատինաամերիկյան երկրների հաղթանակի տոնը

Այսօր նշվում է Սինկո դե Մայոն՝ Մեքսիկայի և այլ լատինաամերիկյան երկրների հաղթանակի տոնը

Այսօր նշվում է Մեքսիկայի և այլ լատինաամերիկայն երկրների (Բելիզ, Նիկարագուա, Գվատեմալա, Կոստա Ռիկա և այլն) հաղթանակի տոնը՝ Սինկո դե Մայոն։ Տոնը նշվում է ի պատիվ 1862 թվականին Պուեբլայի ճակատամարտում մեքսիկական բանակի տարած հաղթանակի։ Տոնը նաև լայնորեն նշվում է Ամերիկայի Միացյալ Նահանգներում, հիմնականում այն նահանգներում (Կալիֆոռնիա, Արիզոնա, Նյու Մեքսիկո, Տեխաս) որոնք նախկինում եղել են Մեքսիկայի տարածք և կռվել Մեքսիկայի կողմից։

Մեքսիկայում այս տոնը երբեմն նշվում է որպես Սուրբ Պատրիկի օր։

Ամեն տարի մայիսի 5-ին մեքսիկական ընտանիքներում կազմակերպվում են ճաշկերույթներ, տեղի են ունենում  ազգային երգի և պարի ցուցադրություն,  խոշոր փառատոներ և կառնավալներ։ Որոշ շրջաններում այս տոնը նշվում է մոտ մեկ շաբաթ։