Մինչ բազմաթիվ մանուկներ, ծնողներ ու ուսուցիչներ այսօր տոնում են ուսումնական տարվա առաջին օրը, Հյուսիսային Օսիայի Բեսլան քաղաքում սգո օր է. քաղաքն արդեն 11 տարի այս օրը ոգեկոչում է 2004թ. սեպտեմբերի 1-ին ահաբեկիչների կողմից քաղաքի թիվ 1 դպրոցում տեղի ունեցած ողբերգության զոհերի հիշատակը:11 տարի առաջ նոր ուսումնական տարվա առաջին օրը ահաբեկիչները պատանդ էին վերցրել քաղաքի թիվ 1 դպրոցի 1200 աշակերտի եւ ուսուցչի: Ահաբեկչական հարձակման եւ դրան հաջորդած գրոհի հետեւանքով զոհվել էր 334 մարդ, որոնցից 186-ը` երեխաներ: Ահաբեկչության պատասխանատվությունն իր վրա էր վերցրել չեչեն գրոհայինների առաջնորդ Շամիլ Բասաեւը: