image

Արամ Ա-ն պարգեւատրել է մեկենաս Գոհար Խաչատուրյանին

Արամ Ա-ն պարգեւատրել է  մեկենաս Գոհար Խաչատուրյանին

Գյումրիի ԳՈՀԱՐ երգչախմբի եւ սիմֆոնիկ նվագախմբի անդամներին բեյրության ելույթներից հետո ընդունել է Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ն: ԳՈՀԱՐ խմբի  շուրջ 200 անդամներն Անթիլիաս են այցելել խմբի հիմնադիր, արվեստի մեկենաս Գոհար Խաչատուրյանի  եւ նրա երեք որդների` Հարութ, Շահե եւ Նար Խաչատուրյանների, ինչպես նաեւ`  Լիբանանի խորհրդարանի հայ պատգամավորների հետ:  

Արամ Ա-ն բարձր է գնահատել հայ երաժշտությանն ու արվեստին սատար կանգնելու` Խաչատուրյան ընտանիքի անմնացորդ նվիրումը եւ Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության «Ս. Մեսրոպ Մաշտոց» շքանշանով պարգեւատրել է Գոհար Խաչատուրյանին,  ում հովանավորությամբ  1997 թվականից ի վեր Գյումրիում գործում են երաժշտական դպրոց, հայկական ամենամեծ երաժշտախումբն ու  իրականացվում են հարյուրավոր աշխատատեղեր ապահովող  այլ ծրագրեր:  

ԳՈՀԱՐ-ի չորս համերգները Բեյրութում ընթացել են լեփ-լեցուն դահլիճներում: Նվագախումբն ու երգչախումբը Ցեղասպանության  զոհերի հիշատակի ոգեկոչումն ու Եղեռնից հետո հայ ժողովրդի վերածնունդը նշանավորել են  բացառիկ համերգներով` կատարելով 100 երգ: