image

Ընտրություններն անխուսափելի են

Ընտրություններն  անխուսափելի  են

Թուրքիայի  քաղաքական  դաշտում  տեղի  ունեցող  վերջին  իրադարձությունների եւ      թուրք-քրդական   լարված   իրավիճակի  շուրջ «Արեւելքի» հարցերին պատասխանում է    ՀՀ   ԳԱԱ  Արեւելագիտության  ինստիտուտի   տնօրեն,  թուրքագետ Ռուբեն  Սաֆրաստյանը:

-Թուրքիայում  հունիսի  7-ին  տեղի  ունեցավ  խորհրդարական  ընտրություն  եւ    նախագահ  Ռեջեփ  Թայիփ  Էրդողանի  «Արդարություն  եւ զարգացում» կուսակցությունը բավարար  քվեներ  չհավաքեց: Ինչպե՞ս  կմեկնաբանեք   այս հանգամանքը:

-Ընտրությունը  շատերի  համար  անսպասելի   արդյունք  ունեցավ,  առաջին  հերթին`  կուսակցության  համար,  քանի  որ  սկսած  2002  թվականից,    առաջին  անգամն  էր, որ   կուսակցությունն  այսքան  քիչ  ձայներ  հավաքեց  եւ  չկարողացավ  ստեղծել   միակուսակցական  պետություն:   Թուրքիայի  նախագահը  փորձում  է  ցույց  չտալ  կապը  կուսակցության  հետ:  Առաջին  հիմնական  նպատակը, որ նա ունի  հանրապետական  նախագահական  պետություն ստեղծելն է:   Երկրորդ  ամենակարեւոր հանգամանքն այն  էր,  որ   առաջին  անգամ  Թուքիայի  պատմության  մեջ   խորհրդարան  մտավ  մի  կուսակցություն,  որը  կապված  էր  էթնիկական  ժողովուրդների  հետ  եւ  հաղթահարեց  13%-ի շեմը:   Այս  երկու  կարեւոր  հանգամանքներն  էին,  որոնցով բնորոշվեց   Թուրքիայի   ներքին  քաղաքական  կյանքը:

-Թուրքիայի   նախագահն    առաջարկում  է  արտահերթ   ընտրություն:   Եթե կայանա ընտրությունը,  ի՞նչ  տեղի  կունենա   արդյունքում:

-Օգոստոսի   23-ը  վերջին  ժամկետն  է,  որ նախատեսված  է:  Մինչ  այդ,  եթե  չհաջողվի   ստեղծել   կոալիցիոն  կառավարություն,  ապա  ըստ  սահամանադրության՝  մինչև  օգոստոսի  28-ը,  Թուրքիայի  նախագահը  պետք է  հայտարարի    նոր  խորհրդարանական  ընտրության  մասին եւ    այն  տեղի  կունենա  մինչեւ նոյեմբերի  վերջ:  Երկիրը   գնում է դեպի  արտահերթ   ընտրության,   դա  փաստ  է:  Երկրորդ.  ընտրությունների  հիմնական  նպատակը  քրդական  կուսակցության  «ոչնչացումն»  է,  եթե   նրանց  չհաջողվի  հասնել  հաջողության,  ինչը  եղավ  հունիսի  7-ի ընտրության ժամանակ:   Դրա  համար   Թուրքիայի   կառավարությունը  վերջ  դրեց  խաղաղ  գործընթացին,  որը  սկսել  էր  2013 թվականին:   Թուրքիան  սկսեց   ռազմական  միջոցներ  կիրառել  Քրդական Բանվորական  կուսակցության  դեմ:  Թուրքիայի  վերնախավում  կուսակցությունը  սկսեցին  կապել  ահաբեկչական  կառույցների  հետ:

-Միջազգային  կառույցները  ինչպե՞ս   արձագանեցին  Թուրքիայի իրադարձություններին:  

-Եւրոպական երկրներն  առաջարկեցին   օրինական  ճանապարհով  լուծել  խնդիրը:  Մասնավորապես  Գերմանիան  խիստ  քննադատական  ուղերձներով  հանդես  եկավ:  Բայց   պետք  է   նշեմ,  որ  Էրդողանը   վերջնական  որոշում  չի  կայացրել  այս  հարցի առթիվ:

-Թուրք-քրդական   հարաբերությունները  լարված   վիճակում  են:    Ի՞նչ զարգացումներ եւ   հետեւանքներ  կունենա այս լարվածությունը:

-Ներքին   քաղաքական  վիճակը   երկրում   գնալով  սրվում  է,  առաջանում  է  հակաքրդական  հիստերիա:  Սա  միտումնավոր  է  արվում  իշխանության  կողմից,  որպեսզի  ազգայնամոլները  հավաքվեն   իշխանության  կողմը  եւ  օգտագործեն   նախընտրական  հնարք.  այն  ձայները  որոնք  գնացել  են   պանթուրքիստական կուսակցությանը,   իրենց  ձայները   կարողանան  ավելացնել  3%-ով:    Կան  տվյալներ,  որ  Էրդողանն  ու  իր  շրջապատը   ծրագրավորում  են  ստանալ   46% ձայն,  այժմ  ունեն  41%, որպեսզի     կարողանան  ստեղծել   միատարր  կառավարություն   եւ  դուրս  մղեն  քրդական  պետությունը:  Բայց  այս  ամենով  երկիրը  դուրս  է  գալիս  խաղաղ   պայմաններից  եւ  գնում է դեպի    քաղաքացիական  պատերազմ:

Թուրքիայի   արտաքին  գործոնը   նույնպես  որոշակի  փոփոխություն  կրեց: Թուրքիան  բանակցություններ   սկսեց  վարել ԱՄՆ-ի հետ  եւ   սկսեց  աջակցել  ԱՄՆ-ին`  պայքարել   իսլամական  պետության  դեմ:  Տրամադրեց   իր   ռազմակայանը  Ամերիկային,  որպեսզի  հարվածներ  հասցնի   իսլամական  պետության  դիրքերին,  որը  գտնվում  է  Սիրիայում:  Թուրքիան   ինքը  սկսեց  նոր  գործողություններ   կատարել  իսլամական  պետության  դեմ:   Սա  նոր  երույթ  էր   քանի  որ  տարիներ   շարունակ  Թուրքիան  աջակցում  էր   Սիրիային:  Թորքիան  մինչև  այդ  էլ   օժանդակում  էր  իսլամական  պետությանը,    այդ  դաշնակցային  հարաբերությունները   մինչև  այժմ  էլ  պահպանվում  են:   Թուրքիան  հայտարարում  էր,   թե  հարվածներ  է  հասցնելու  իսլամական  պետությանը,  բայց  այդպես  էլ  ոչինչ  չի  անում,  բավարարվում  է  միայն  ձերբակալություններով:  Թուրքիայի   հիմնական  նպատակն այն է,   որպեսզի  ստանա  ԱՄՆ-ի   թույլտվությունը  եւ  Սիրիայի  տարածքում   ստեղծի  անվտանգության  գոտի,  որը   պետք  է  լինի  100 կմ  երկարության՝ Եփրատից   միչև  Հալեպ եւ    40 մ խորությամբ:  Այս  գոտին  պետք  է  լինի  Թուրքիայի  հսկողության  տակ:  Ամենակարեւոր  խնդիրը  այն  է,  որ  Թուրքիան  վերացնի   Սիրիան,  հատկապես`  Ասադի   իշխանությունը,  քանի  որ  չի  ուզում  տեսնել  Սիրիան  իբրեւ միասնական   պետություն: 

-Թուրքիայի  լարված   իրավիճակը կարո՞ղ  է  ինչ-որ ազդեցություն ունենալ  Հայաստանի վրա:

-Նման  բան  հնարավոր   չէ   մի  պարզ  պատճառով,  որ  Թուրքիան  ոչ  մի  հարաբերություն   չունի  Հայաստանի  հետ:

                                                     Ասյա   Գաբրիելյան