image

Վիլյամ Սարոյան. Ով որ Հայաստանի դեմ վատ խոսի, անոր գլխուն պիտի զարնեմ քարը

Վիլյամ Սարոյան. Ով որ Հայաստանի դեմ վատ խոսի, անոր գլխուն պիտի զարնեմ քարը

Մի անգամ Վիլյամ Սարոյանը Սևանի ափին գտնում է մի ծանր, լճի ալիքներից լավ հղկված քար և խնդրում է, որ քարը տեղավորեն մեքենայի մեջ:
-Ամերիկա, Ֆրեզնո պիտի տանիմ,- ասում է գրողը:
-Այդ հսկայական քարն ինչպե՞ս եք տանելու...
-Ինքնաթիռով պիտի տանիմ...
-Ինչի՞ համար...
-Ով որ Հայաստանի դեմ վատ խոսի, անոր գլխուն պիտի զարնեմ քարը,- պատասխանում է Սարոյանը:
Մեկ ուրիշ առիթով էլ ասել է. տեսնու՞մ եք այս քարը: Լեռներից եմ բերել: Հիմա կհարցնեք՝ թե ինչու՞բերեցի: Է՜, ի՞նչ իմանամ, սիրեցի ու բերեցի: Հապա նայեք, տիեզերքի քաոսի պատկերը կա այս քարի մեջ: Քար շատ կսիրեմ: Դեմքեր, քարեր, երեխայի դեմք...Վ.Համբարձումյանի դեմք, գյուղացու դեմք: Քարեր, քարերն ալ դեմք ունինն հոգի, կա դեմք էլ քար է, անհոգի...Մեր նախնիները քարերի դեմ են կռվել, հիմա էլ ձեր հայրերն են կռվում: Դուք էլ պիտի կռվեք, կռվեք այն քարերի դեմ, որ դուրսն են, այն քարերի դեմ, որ ներսն են, ձեր հոգիների մեջ:


Հայագիտարան Հայաստան


Լուսանկարի հեղինակ՝ Արա Գյուլեր։