image

Թողէք իմ տարտին

Թողէք իմ տարտին

Ինձ յայտնում են նախանձ խօսքեր իմ եարի մասին, 

Բայց չգիտեն, որ յանձնել եմ նրան իմ հոգին, 

Աղաչում եմ, պաղատում եմ, թողէք իմ տարտին, 

Յանձնըւել եմ իր համբոյրին, անուշ շրթերին:

 

Մի՛ պարծենար, եար ճան, մարդկանց խօսքերով, 

Սիրահարուել եմ քեզ անձրեւ աչերով,

Մենք մնանք անբաժան Աստըծոյ սիրով, 

Յաւիտեան ես կ'ապրեմ, քո մէկ համբոյրով:

 

Որքան փորձեն մեզ բաժանել այս սիրոյ ճամբից, 

Այդքան աւե՛լ կը զօրանայ մեր սէրը անբիծ, 

Թող իմանան, քեզ կնքել եմ սրտիս թագուհին, 

Կը դիմադրեմ, որ պաշտպանեմ, մեր սէրը անգին:

 

Մի՛ պարծենար, եար ճան, մարդկանց խօսքերով, 

Սիրահարուել եմ քեզ անձրեւ աչերով,

Մենք մնանք անբաժան Աստըծոյ սիրով, 

Յաւիտեան ես կ'ապրեմ, քո մէկ համբոյրով:

 

ԿԱՅԼԱԿ

(2006)

«Սէր Ու Կրակ» գիրքէն

 

Կայլակ

Կայլակ

ԿԱՅԼԱԿ Բուն անունով Մկօ Փանոսեան: Ծնած է 1974...