image

Սկսել է հրեաների Հանուկան` լույսի և կրակների տոնը

Սկսել է հրեաների Հանուկան` լույսի և կրակների տոնը

Դեկտեմբերի 6-ին սկսել է հրեաների ամենաուրախ տոներից մեկը` Հանուկան, որը տևելու է ութ օր: Հանուկան թարգմանաբար  նշանակում է «թարմացում», «օծում»: Տոնի ութ օրերի ընթացքում հրեաները մոմեր են  վառում են՝ ի պատիվ այն հրաշքի, որը տեղի է ունեցել տաճարի օծման ժամանակ՝ մ.թ.ա. 164 թվականին Անտիոք թագավորի դեմ  Հուդա Մակաբայեցիի զորքերի տարած հաղթանակից հետո: Հանուկան ավանդաբար համարվում է նաև ընտանեկան տոն, որի ընթացքում տոնական սեղաններ են պատրաստվում: Հայաստանի հրեական համանքը նույնպես տոնում է Հանուկան: