«Մայիսի 18-ին ռուսական կողմից ստացուել է Հայաստանի Հանրապետութեան եւ Ատրպէյճանի Հանրապետութեան միջեւ սահմանազատման ու սահմանագծման աշխատանքներ սկսելու առաջարկութիւն: Դրան ի պատասխան, հայկական կողմը ընդգծել է նման աշխատանքներ նախաձեռնելուց առաջ Հայաստանի Հանրապետութեան ինքնիշխան տարածքից ատրպէյճանական զինուած ուժերի ներկայացուցիչների դուրսբերման անհրաժեշտութիւնը, որից յետոյ միայն պայմաններ կը ստեղծուեն նման քննարկումների համար: Բարձր ենք գնահատում ռուսական կողմի ջանքերը ստեղծուած իրավիճակի հանգուցալուծմանը նպաստելու ուղղութեամբ՝ պատրաստակամութիւն յայտնելով շարունակել սերտ համագործակցութիւնը, միաժամանակ ընդգծում ենք, որ Հայաստանի Հանրապետութեան համար տարածքային ամբողջականութեան լիարժէք պահպանումը քննարկման առարկայ չի կարող լինել: Արձանագրում ենք, որ ատրպէյճանական կողմի վերջին գործողութիւններն ակնյայտօրէն միտուած են ՀՀ, ՌԴ եւ ԱՀ առաջնորդների կողմից 2020 թուականի նոյեմբերի 9-ին եւ 2021 թուականի յունուարի 11-ին արուած յայտարարութիւններով ստանձնած սեփական պարտաւորութիւնները չկատարելուն»,- նշած է Գրիգորեանը: