image

Ներքին Հանդ գիւղ. Ատրպէյճանցիք 1 քլմ առաջ եկած են եւ վրաններ լարած

Ներքին Հանդ գիւղ. Ատրպէյճանցիք   1 քլմ  առաջ եկած են  եւ վրաններ լարած

Սիւնիքի մարզի Կապան համայնքի Ներքին Հանդ գիւղին մէջ Մարտ 3–5 ինկած ժամանակահատուածին ատրպէյճանական Զինուած ուժերը մօտ մէկ քիլոմեթր առաջ եկած են եւ վրաններ տեղադրած են: Այս մասին ըսաւ Ներքին Հանդի վարչական ղեկավար Խաչատուր Պաղտասարեանը:

«Սահմանից իջել են մեր տարածքում նստել: Պաշտպանութեան նախարարութիւնում տեղեակ են, եկել են փոսթ դրել: Ատրպէյճանական կողմի դիրքից դիտարկւում է գիւղի գերեզմանոցը, խմելու ջրի ակունքները նոյնպէս դիտարկւում են, մեր գիւղի արօտավայրերը գտնւում են այդ հատուածում, բնակիչները մտավախութիւն ունեն այնտեղ գիւղատնտեսական աշխատանքներ կատարել: Բարերարը տնկիներ են բերել, որ գիւղացիները այգիներ հիմնեն, բայց հիմա մարդիկ չեն կարող այդ տարածքում աշխատել, վտանգաւոր է», ըսաւ Խաչատուր Պաղտասարեանը:

Ան նշեց, որ Կապանի համայնքապետ Գէորգ Փարսեանը առաջին օրուընէ տեղեակ է խնդիրէն եւ պարբերաբար կ'այցելէ իրենց համայնք: