image

Նախկին սիրիահայերը Կանադայում ձեռք են մեկնել նոր գնացած սիրիահայերին

Նախկին սիրիահայերը Կանադայում ձեռք են մեկնել նոր գնացած սիրիահայերին

Ոսկերիչներ, ատամնաբույժներ, մեխանիկներ, էլեկտրագործներ ու այլ արհեստավորներ. Թվում է՝ բոլորովին տարբեր այս մասնագիտությունների տեր անձանց միավորող աշխատանք չկա, սակայն, որքան էլ տարօրինակ է, նրանք աշխատում են նույն ընկերությունում՝ Տորոնտոյի էլեկտրական սարքավորումների արտադրությամբ զբաղվող Rex Power Magnetics գործարանում: Մասնագիտացել են էլեկտրական փոխարկիչների կամ, ինչպես հայտնի է,  տրանսֆորմատորների արտադրության մեջ: Նրանք նորեկ սիրիահայեր են, որոնց ընդառաջել ու ընդգրկել են ընկերության աշխատակազմում: Noranor-ը ակնարկ է գրել այս մասին, նշելով, որ մոտ 50 սիրիահայեր են վերջին տարիներին աշխատանքի տեղավորվել այս ընկերությունում, որը դեռ 40 տարի առաջ հիմնադրել են կանադահայ եղբայրները՝ Սիմոն և Լևոն Հասերջյանները: Նախկին հալեպահայերի հիմնած ընկերությունը երկու տարի առաջ որոշեց ընդլայնել գործունեությունը, իսկ նոր աշխատակիցներ ընդգրկելու համար չկար ավելի լավ տարբերակ, քան դիմել աշխատանք փնտրող սիրիահայերին: Անկախ դժվարություններից, փորձը հաջողվեց:

Սիմոն Հասերջյանը 18 տարեկան էր, երբ որոշեց Հալեպից տեղափոխվել Կանադա և կրթություն ստանալ: Էլեկտրական ճարտարապետի մասնագիտությամբ նա աշխատել է մի քանի ընկերություններում, մինչև ընկերներից մեկը հրավիրել է համագործակցել Rex Power Magnetics ընկերության հետ: Եղբայրներով համաձայնել են, դարձել հիմնադիր անդամներ: Այսօր գործարանը նշված բնագավառում համարվում է Կանադայի հզորությամբ երկրորդ նման ընկերությունը, որի տնօրինությունը Սիմոն Հասերջյանը փոխանցել է իր որդիներին:

Հեշտ չէր ոչ համապատասխան մասնագիտության տեր նոր գնացած սիրիահայերին ներգրավել արտադրությունում, սակայն, լինելով ընդունակ ու աշխատասեր մարդիկ, նորեկ հալեպահայերը կարողացել են տիրապետել հմտություններին, նրանցից շատերն արդեն երկրորդ տարին են աշխատում ընկերությունում, իսկ ովքեր մասնագիտությամբ համապատասխան որակավորումներ են ստանում ու որոշում հեռանալ, ողջունում են:

 Կանադայում ոչ միայն կայացել է, այլև հետագայում փորձել է օգնության ձեռք մեկնել Հայաստանում հաստատված կանադահայ ընկերներին: Այժմ էլ գտնվում է Հայաստանում, ամեն տարի այցելում է հայրենիք:

 Ընկերներից մեկն, օրինակ, փորձ է արել Հայաստանում նման սարքավորումների արտադրություն հիմնել, ամեն ինչ պատրաստ է, սակայն պահանջարկի բացակայության պատճառով ընկերությունը գրեթե չի գործում: Թեև այս խնդիրները նկատի ունեցել էին, բայց լավատեսությամբ էին առաջնորդվել ու հիմնել գործարանը:

Կանադայում այժմ ընկերությունն ունի մոտ 300 աշխատակից, որից 250-ը զբաղված է բուն արտադրական, մյուսները՝ վարչական բաժիններում: