«Փաստ» թերթը կը գրէ. «Չնայած Սահմանադրական դատարանը դեռեւս շարունակում է քննարկել Յունիսի 20-ի արտահերթ խորհրդարանական ընտրութիւնների արդիւնքների վիճարկման վերաբերեալ միաւորուած գործը, եւ դժուար է կանխատեսել, թէ ինչ որոշում կը կայացուի Յուլիս 17-ին, սակայն իշխանութեան ներսում ակտիւօրէն (աշխոյժօրէն) քննարկուում է տարբեր պաշտօններում թեկնածուների հարցը:
«Փաստ» թերթի տեղեկութիւններով, ամենաբարդը ԱԳ նախարարի հարցն է: Ըստ մեր աղբիւրների, Նիկոլ Փաշինեանը ցանկութիւն ունի նախարար նշանակել ոչ թէ «համակարգից», այլ քաղաքական անձի: Ըստ այդմ, այս պահին, կարծես, ընտրուել է փոխվարչապետ Մհեր Գրիգորեանի թեկնածութիւնը, որն, ի դէպ, վերջին շրջանում բաւական ակտիւ (աշխոյժ) է միջպետական յարաբերութիւնների ու բանակցութիւնների առումով:
Նոյն աղբիւրները փոխանցում են, որ փոխվարչապետներ կը նշանակուեն ՀՀ Կեդրոնական պանքի (դրամատան) նախկին նախագահ Արթուր Ջաւատեանը եւ Փաշինեանի ամենահաւատարիմ «զինակիցներից» մէկը՝ տարածքային կառավարման եւ ենթակառուցուածքների նախարարի պաշտօնակատար Սուրէն Պապիկեանը»:
Առաւել մանրամասն՝ թերթի այսօրուան համարին մէջ: