image

Մեծ հայի, մտածողի եւ ազգասերի 100-ամյակն է

Մեծ հայի, մտածողի եւ ազգասերի 100-ամյակն է

Այսօր 20-րդ դարի հայ  մեծագույն մտածողներից մեկի՝ լեզվաբան, գրականագետ, մատենագետ, հրապարակախոս Ռաֆայել Իշխանյանի 100-ամյակն է: Իշխանյանը հայոց լեզվի, հայ մշակույթի, պատմության, գրականության լավագույն գիտակ էր, եւ իր ամբողջ կյանքը նվիրել էր սերունդներին մեր գրական, մշակութային եւ հոգեւոր հարստությունը ճշմարիտ կերպով ներկայացնելու գործին:  Նա եղել է նաեւ Հայաստանի գերագույն խորհրդի պատգամավոր (1991-1995 թվականներին), Հայաստանի Ազգային գրադարանի տնօրեն 1(991-1995) թվականներին։

1963-1992 թվականներին աշխատել է Երեւանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետի հայոց լեզվի եւ հայոց լեզվի պատմության ամբիոններում, դասավանդել է ժամանակակից հայոց լեզու, բարբառագիտություն, հայ գրականության լեզվի պատմություն։

Ռաֆայել Իշխանյանի հոդվածները, աշխատությունները, ուսումնասիրությունները եւ մտքերն արդիական են այսօր եւ միշտ եւ ուղենիշ են նոր սերնդի կրթման գործում: