image

Մեկ օրում երկու հայ զինվոր է մահացել, երկուսն էլ՝ հրազենային վիրավորումից

Մեկ օրում երկու հայ զինվոր է մահացել, երկուսն էլ՝ հրազենային վիրավորումից

Հայաստանի պաշտպանության նախարարությունը հաղորդել է երկու զինվորի մահվան մասին: Նրանցից մեկի՝ժամկետային զինծառայող, շարքային Ալբերտ Լեւոնի Սիրոյանի (ծնվ. 2002թ) դին` ծնոտի շրջանում հրազենային վիրավորմամբ, հայտնաբերվել է երեկ երեկոյան, իսկ այսօր առավոտյան՝ ժամը 10:30-ի սահմաններում, հանրապետության հարավային ուղղությամբ տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի տարածքում հայտնաբերվել է ժամկետային զինծառայող, շարքային Էդուարդ Ռազմիկի Ռուստամյանի ( ծնվ. 2003 թ.) դին` կրկին հրազենային վիրավորումով:

Ընթանում է քննություն` դեպքերի հանգամանքները լիարժեք պարզելու նպատակով:

Երկու տղաներն էլ ժամկետային զինծառայողներ էին: