Մեղրիի նախկին համայնքապետ, ԱԺ «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր Մխիթար Զաքարեանը պիտի շարունակէ մնալ կալանաւորուած։
Վերաքննիչ քրէական դատարանը՝ դատաւոր Ռուզաննա Բարսեղեանի նախագահութեամբ, մերժած է Զաքարեանի նկատմամբ կալանաւորումը որպէս խափանման միջոց ընտրելու մասին առաջին ատեանի դատարանի որոշման դէմ պաշտպանի բողոքը:
«Նիստի ընթացքում նայելով դատաւորի աչքերին, պնդեցի, որ ինքն ի զօրու չէ անկախ եւ անաչառ լինել ու արդար որոշում կայացնել Մխիթար Զաքարեանի գործով։
Դատաւորը նայեց աչքերիս ու ասաց, որ ինքը բոլոր գործերով է անկախ ու անաչառ, որից յետոյ մերժեց վերաքննիչ բողոքը։
Մենք երկուսս էլ գիտենք, թէ ով էր ճիշդ եւ ով դիմացինի աչքերին նայելով ստեց»,-գրած է Միխթար Զաքարեանի պաշտպան Երեմ Սարգսեանը։