image
Հրատապ լուրեր:

Կալիֆոռնիայում սպիտակ շնաձուկը հարձակվել է ստորջրյա որսի սիրահար Գրիգոր Ազատյանի վրա

Կալիֆոռնիայում սպիտակ շնաձուկը հարձակվել է ստորջրյա որսի սիրահար Գրիգոր Ազատյանի վրա

www.mercurynews.com-ը հրապարակում է պատրաստել այն մասին, որ ստորջրյա որսի սիրահար Գրիգոր Ազատյանը իր սիրելի զբաղմունքի պատճառով վիրավորում է ստացել: Կալիֆոռնիայի Մոնթերեյ նեղուցում սպիտակ շնաձուկը հարձակվել է 25-ամյա հայ երիտասարդի վրա։  Նա  այդ պահին հոր՝ Արմեն Ազատյանի հետ զբաղվում էր ստորջրյա որսով, միաժամանակ նկարահանում էր ծովային կենդանիներին: Հայրը չի տեսել հարձակումը, բայց կարողացել է որդուն ազատել շնաձկան երախից: Վնասվել են Գրիգոր Ազատյանի ազդրը եւ ծունկը, գրում է կայքը: Գրիգորի խոսքով՝ շնաձուկը մոտ 4.5 մետր է եղել:

Հայ երիտասարդը վիրահատվել է, ապաքինվում է հիվանդանոցում: Փոքր տարիքից հոր հետ օվիկանոսներում եւ ծովերում որսով զբաղվող հայ երիտասարդը կարծում է, որ հրաշքով է փրկվել շնաձկան հարձակումից: