ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայութիւնը Ծարաւ Աղբիւր փողոցին մէջ բռնկած հրդեհի հետեւանքներու մասին նոր տեղեկութիւններ հաղորդած է։
«Յունիսի 27-ին՝ ժամը 04:38-ին Ճգնաժամային կառավարման ազգային կեդրոն ահազանգ է ստացուել, որ Երեւան քաղաքի Ծարաւ Աղբիւր փողոցի շէնքերից մէկի տակ գտնուող ավտոկայանատեղիում հրդեհ է բռնկուել։
Հրդեհի բարդութեան «Թիւ 2» կանչով դէպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երեւան քաղաքի փրկարարական վարչութեան հրշէջ-փրկարարական ջոկատներից վեց մարտական հաշուարկ, Հրդեհաշիջման եւ փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ, Ճգնաժամային կառավարման ազգային կեդրոնի օպերատիւ խմբերը եւ մէկ ավտոսանդուղք:
Անվտանգութեան նկատառումներից ելնելով շէնքից տարհանուել են 350 բնակիչ։ Շէնքի ստորգետնեայ ավտոկայանատեղիում այրւում են ավտոմեքենաներ։
Նախնական տուեալներով տուժածներ չկան։ Հրդեհը մեկուսացուել է ժամը 07։00-ին, մարուել՝ 08։36-ին։
Այրուել են վեց ավտոմեքենա, որից երկուսը՝ մասամբ։ Հրշէջ-փրկարարներին յաջողուել է կանխել հրդեհի տարածումը յարակից ավտոմեքենաներ եւ շինութեան այլ հատուածներ»,- յայտնած են ՆԳՆ փրկարար ծառայութենէն։