– Արցախեան երկրորդ պատերազմից, եւ յատկապէս նոյեմբերի 9-ի փաստաթղթի ստորագրումից յետոյ, բազմաթիւ անգամներ հնչել են հարցադրումներ, թէ ինչու՞ է լռում Ջալալ Յարութիւնեանը: Դուք լռում էի՞ք, թէ՞ ասելիք այդ պահին չկար:
– Ձեր նշանակումը եւս արժանացաւ քննադատութիւնների: Սպասելի՞ էր, եւ ինչո՞ւ որոշեցիք ընդունել առաջարկութիւնն ու զբաղեցնել ՀՀ ՊՆ ՌՎԾ պետի պաշտօնը:
Ես զինուորական եմ, ոչ մի կուսակցական պատկանելութիւն չունեմ: Եթէ ես ի վիճակի եմ այդ պաշտօնին նշանակուելով ծառայել հայրենիքին եւ տալ օգուտ, ապա կարծում եմ ճիշդ էր նման որոշում կայացնելը:
– Այդ նոյն քննադատութիւնների համաթեքսթում հնչում էր, որ նախընտրեցիք համագործակցել դաւաճան իշխանութիւնների հետ:
Ես որեւէ քաղաքական գործընթացի չեմ մասնակցում եւ ծառայում եմ բացառապէս մեր երկրին, թէ ով է պաշտօնի, եւ կամ ով ում է պաշտպանում ինձ համար երկրորդական է: Այդ սկզբունքով սկսել եմ իմ զինուորական ծառայութիւնը եւ այդպէս միշտ շարունակելու եմ:
– Հայկական բանակի պարտութեան գլխաւոր պատճառը որն էր ըստ Ձեզ: Արդեօ՞ք բանակն է պարտուել, թէ՞ ռազմաքաղաքական ղեկավարութիւնը:
Գտնում եմ, որ բանակն իր առջեւ դրուած խնդիրը լիարժէք կատարել է: Եթէ մենք վերլուծում ենք հակառակորդի գործողութիւնները եւ համեմատում, թէ ինչ ախորժակ ունէր իր խնդիրի կատարման ժամկէտների վերաբերեալ, օրինակ հասնել՝ Տեղ գիւղի սահմանագիծը, ապա համեմատութիւններ, վերլուծութիւններ անելով, միանշանակ է, որ հակառակարորդը իքս ժամանակահատուածում չէր կարող հասնել իր նպատակին առանց վարձկան ահաբեկիչների, Թուրքիայից, Փաքիստանից բերուած ուժերի: Նշեմ, որ ուժերի անհաւասարութիւնը կտրուկ աւելացած էր հենց առաջին օրուանից: