Նշենք, որ ընտրութիւններուն մասնակցող քաղաքական ուժերը այսօր՝ մինչեւ 18:00-ը պէտք է Կեդրոնական ընտրական յանձնաժողով ներկայացնեն գրանցման անհրաժեշտ փաստաթուղթերը։
«ՔՊ» ցուցակին մէջ պիտի չըլլան Նիկոլայ Պաղտասարեանը եւ Արտակ Մանուկեանը։
«Յարգելի հայրենակիցներ,
Ես չեմ մասնակցելու արտահերթ ընտրութիւններին, ըստ այդմ, որոշում եմ կայացրել չներառուել յունիսի 20-ին արտահերթ ընտրութիւնների «ՔՊ» համամասնական ցուցակում։ Յաջողութիւն եմ մաղթում իմ թիմակիցներին։
Որոշմանս մէջ քաղաքական ենթատեքստեր չկան,
խնդրում եմ յարգել նաեւ իմ որոշումը. յաւելեալ մեկնաբանութիւն այս հարցի վերաբերեալ չունեմ»,- գրած է Նիկոլայ Պաղտասարեանը։
«Յարգելի հայրենակիցներ,
Քանի որ մի քանի լրատուամիջոցներ արդէն ուղղել են այս հարցը, ասեմ, որ չեմ մասնակցելու արտահերթ ընտրութիւններին։ Ըստ այդմ, որոշում եմ կայացրել չներառուել յունիսի 20-ին արտահերթ ընտրութիւնների «Իմ Քայլ»ի համամասնական ցուցակում։ Յաջողութիւն եմ մաղթում իմ թիմակիցներին։
Որոշմանս մէջ քաղաքական ենթատեքստեր փնտռել պէտք չէ,
խնդրում եմ յարգել իմ որոշումը. յաւելեալ մեկնաբանութիւն այս հարցի վերաբերեալ չունեմ»,- գրած է Արտակ Մանուկեանը։
Յիշեցնենք, որ աւելի վաղ արտահերթ խորհրդարանական ընտրութիւններուն չմասնակցելու մասին յայտարարութեամբ հանդէս եկած էր նաեւ ԵԿՄ նախագահ Սասուն Միքայէլեանը։