Լիբանանի ՀՄԸՄ-ի բասկետբոլի թիմը դարձել է բասկետբոլի Արաբական ակումբների չեմպիոն՝ նոյեմբերի 2-ին 99-98 հաշվով հաղթելով Մարոկկոյի «Սալա» ակումբին: Միջին արեւելյան հայկական սփյուռքի պատմության մեջ սա առաջին դեպքն է, որ հայկական խումբը տիրանում է ամբողջ արաբական աշխարհի բասկետբոլի ակումբների չեմպիոնի գավաթին:
Մինչ այդ՝ հոկտեմբերի 14-ին ՀՄԸՄ-ի Անթիլիասի աղջիկների բասկետբոլի ակումբը ևս դարձել էր աղջիկների բասկետբոլի Արաբական ակումբերի չեմպիոն՝ 61-50 հաշվով հաղթելով մրցակցին:
Բեյրութի Բուրջ Համուդ թաղամասում թիմի երկրպագուները տոնել են հայկական թիմի հաղթանակը: