image

Հայաստանը ՀԱՊԿ-էն դուրս չի գար. Սուրէն Պապիկեան

Հայաստանը ՀԱՊԿ-էն դուրս չի գար. Սուրէն Պապիկեան

Ազգային Ժողովի Պաշտպանութեան եւ անվտանգութեան մշտական յանձնաժողովի նիստի ժամանակ «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր Գեղամ Նազարեանը հարց ուղղած է Պաշտպանութեան նախարար Սուրէն Պապիկեանին։

«Երէկ այսպիսի տեսակէտ հնչեց, որ ՀԱՊԿ-ը հեռանում է Հայաստանից, ես ուզում եմ հասկանալ՝ Պաշտպանութեան նախարարութիւնը կիսո՞ւմ է այս տեսակէտը, թէ ոչ, եւ այդ դէպքում՝ այդքան պայմանագրերը էլ ինչի համար են ու ՀԱՊԿ-ի այլընտրանքը այս պահին ո՞րն է»,-ըսած է պատգամաւորը։

«Անկեղծ ասած, ես չեմ ուզում մտնել այդ քննարկման մէջ, թէ որն է ՀԱՊԿ-ի այլընտրանքը, որովհետեւ, եթէ յղում էք կատարում վարչապետի երէկուայ ասուլիսին, ապա վարչապետը հնչեցրել է, որ Հայաստանը ոչ մի տեղից դուրս չի գալիս, եթէ դուրս եկողներ կան՝ Հայաստանից են դուրս գալիս, դրանով մենք մտահոգ ենք։ Մենք մեր ընթացիկ աշխատանքները կատարում ենք հաւուր պատշաճի եւ եթէ ստորագրուել են համաձայնագրեր կամ կատարուել են աշխատանքներ, կատարողականի շրջանակներում Պաշտպանութեան նախարարը դա պարտաւոր է զեկուցել»,- պատասխանած է Պապիկեան:

Արձագանգելով՝ Գեղամ Նազարեանը նշած է, որ ցանկալի է կառավարութիւնը եւ Պաշտպանութեան նախարարութիւնը աւելի լրջախոհ ըլլան այս հարցերուն, որոնք կը վերաբերին երկրի պաշտպանութեան։