«Կարո՞ղ ենք մենք ազատել Հայաստանը միանգամեայ օգտագործման փլասթիք տոպրակներից։ Եկել է ժամանակը այս գաղափարը իրագործելու։
Համաձայն Միացեալ Ազգերի Զարգացման Ծրագրի ուսումնասիրութիւնների վերջին 20 տարիների ընթացքում Հայաստանում արտադրուել է մօտ 100,000 թոննա փլասթիք աղբ»,-տեղեկացուցած է ան, նշելով որ Եւրոպայի մէջ անվտանգութեան եւ համագործակցութեան կազմակերպութեան աջակցութեամբ եղած ուսումնասիրութեան համաձայն փլասթիք տոպրակները, շիշերը եւ ամանները Հայաստանի մէջ ջուրի աղտոտման հիմնական պատճառներն են։ Եւ ամէն տարի կը հաւաքուի հինգ հազար թոն փլասթիկ նայլոն աղբ։
«Համաձայն վերջին տարիների ուսումնասիրութիւների տարեկան Հայաստան է ներկրուում 622 թոննա պոլիէթիլենային տոպրակ, եւ հենց տեղում արտադրուում է աւելի քան 201 թոննա։
Այսպիսով, մենք ամէն տարի միլիոնաւոր թոննաների միանգամեայ օգտագործման փլասթիք ենք օգտագործում, որի մեծ մասը վերամշակման ենթակայ չէ»,-ըսած է ան:
«Քարֆուր Հայաստան»ի գլխաւոր տնօրէնը նշած է՝ իրենք կը հաւատան, որ իրենց պարտականութիւնն է կրթել հաճախորդները՝ ճիշդ կազմակերպել գնումները, ապրիլ շրջակայ միջավայրի նկատմամբ մեծ պատասխանատուութեամբ՝ յանուն մեր մոլորակի։
