Սիւնիքի մարզի Տեղ գիւղի վարչական տարածքի բնակիչներու աշնանացանը մնացած է Ատրպէյճանի հաստատուած հատուածին մէջ։ Այս մասին ըսած է Տեղ համայնքի «Ապրելու երկիր» խմբակցութեան աւագանիի անդամ Մասիս Զեյնալեան։
«Անջրդի դաշտավայր էր, որը մարդիկ հիմնականում գարնանացանի եւ աշնանացանի համար էին օգտագործում, ցորեն ու գարի էին ցանում։ Հէնց իրենց փորած մի դիրքում էլ իմ աշնացանն է։ Իրենք դաշտերը վերցրել են ու արօտավայրերն էլ յայտնուել են իրենց նշանառութեան տակ, հիմա ես, որպէս գիւղացի, ի՞նչ անվտանգութեան երաշխիք ունեմ, որ եթէ անասունը տանեմ այնտեղ, պահեմ, չեն կրակի։ Մեր գիւղում շատ են եղել դէպքերը, որ անասուններին գողացել են իրենք»,- ըսած է Զեյնալեան: