Ռուսաստանի և Հայաստանի հարաբերությունները զարգանում են բոլոր ուղղություններով: Այս մասին հայտնել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ, տեղեկացնում է ТАСС-ը:
Զրույցի սկզբում Պուտինը նշել է, որ դարեր ի վեր երկու երկրների հարաբերություններն առանձնահատուկ բնույթ են ունեցել:
«Այսօրվա դրությամբ Հայաստանի և Ռուսաստանի հարաբերությունների զարգացումն առաջընթաց են ապրում բոլոր ուղղություններով. սա վերաբերում է քաղաքական հարաբերությունների ոլորտին, ռազմական ոլորտին, տնտեսական համագործակցությանը», - նշել է Պուտինը:
РИА Новости-ի հաղորդմամբ՝ հանդիպման ժամանակ Փաշինյանը հույս է հայտնել, որ Հայաստանի և Ռուսաստանի հարաբերությունները կշարունակեն կառուցվել երկրների շահերը հարգելու և ներքին գործերին չխառնվելու սկզբունքի վրա: