image

Հալեպում ՀՀ հյուպատոս. Նոր գյուղ թաղամասը հիմնահատակ ավերված է, բնակելի ֆոնդն անօգտագործելի է դարձել եւ զրոյից վերակառուցման կարիք ունի

Հալեպում ՀՀ հյուպատոս. Նոր գյուղ թաղամասը հիմնահատակ ավերված է, բնակելի ֆոնդն անօգտագործելի է դարձել եւ զրոյից վերակառուցման կարիք ունի

mediamax.am-ի հետ զրույցում Հալեպում ՀՀ հյուպատոս Տիգրան Գեւորգյանը, խոսելով պատերազմի պատճառով հալեպահայության կրած տնտեսական վրասների մասին, մասնավորապես ասել է.

«Հալեպում այս ողջ ընթացքում շարունակել են գործել  հայկական ազգային կառույցները: Կան վնասված եկեղեցիներ, դպրոցներ, հիվանդանոցներ, որ ռմբակոծությունների արդյունքում վնասվել են: Օրինակ, մեր առաջնորդանիստ Սրբոց քառասուն մանկանց եկեղեցու տարածքն ու առաջնորդարանի մի մասը վնասվել էին, եւ շարունակում էին մնալ զինյալ խմբավորումների կողմից ռմբակոծվող շրջանում: Բայց այնտեղ էին ամբողջ Բերիո թեմի մատյանները, գրառումները, սրբապատկերները, որոնք շատ մեծ արժեք ունեն: Փառք Աստծո, դրանք չվնասվեցին: 


Ցավոք, ունեցանք շատ մեծ կորուստներ տնտեսական առումով, Նոր գյուղ թաղամասը հիմնահատակ ավերված է, բնակելի ֆոնդն անօգտագործելի է դարձել եւ զրոյից վերակառուցման կարիք ունի: Եղա այնտեղ եւ տեսա, որ հնարավոր չէ միանգամից վերաբնակեցնել: Բայց այդուհանդերձ, մեր հայության մեջ կա տեսլականը, որ մի քիչ անվտանգ լինի, իրենք նորից կվերակառուցեն բնակարանները, կվերաբացեն խանութներն ու նորից կսկսեն ապրել առաջվա նման»:

 

Մանրամասները՝ կայքում