Հալեպահայ Զարմիկ Քելիքյանը Սիրիայում ուսոցչուհի էր աշխատում: Պատերազմի պատճառով տեղափոխվելով Հայաստան, նրա համար դժվար է եղել իր մասնագիտությամբ աշխատանք գտնել՝ տարիքդ մեծ է, ասել են: Ուսուցչուհին գործի է դրել մայրիկից սովորած շյուղագործությունը: Առանց շյուղի ոչ մի օր չի պատկերացնում, փորձում է այդ միջոցով վաստակել վարձի և հացի գումարը:
Հալեպահայ կինը վստահ է՝ եթե Հայաստանում գործ և տուն լինի, ոչ մի հալեպահայ չի վերադառնա, բայց շատերը ստիպված իրենց հայացքը կրկին դեպի Հալեպ են ուղղում: Տիկին Զարմիկը հայրենիքից ընդամենը մի սպասում ունի՝ Մայր Հայրենիքը մոր պես թող իր շուրջը հավաքի զավակներին:
Զարմիկ Քելեքյանի և ընտանիքի մասին՝ առավել մանրամասն Հանրային հեռուստաընկերության պատրաստած տեսանյութում.