image

Գերիներու հարցով ո՞վ է իրական զբաղուողը. «168 Ժամ»

Գերիներու հարցով ո՞վ է իրական զբաղուողը. «168 Ժամ»

168.am-ը կը գրէ. «Մինչ Ազգային ժողովում իմքայլականները այսօր ողջ օրուայ ընթացքում քուորում (ժողովի օրինաւոր թիւ) էին ապահովում Նիկոլ Փաշինեանի չընտրութեան բեմականացուած ներկայացման համար, հրապարկուեց գերութեան մէջ յայտնուած եւ խոշտանգումներով սպանուած հայ քաղաքացիների անունները։

Յիշեցնենք, որ գերիների վերադարձի հարցով զբաղող թերեւս միակ պաշտօնեան, որը ԱԺ անկախ պատգամաւորների հետ հանդիպման ժամանակ համարձակուել էր բարձրաձայնել ճշմարտութիւնն առ այն, որ պատկան մարմինները մատը մատին չեն տալիս գերիների վերադարձի հարցում, վայրկեան յետոյ ազատուեց զբաղեցրած պաշտօնից։

Չնայած պաշտօնանկութեանը, լրատուամիջոցին հասած տեղեկութիւններով, Պորիս Աւագեանը, ով հանդիսանում է զօրավար Մուրատովի մտերիմներից, այսօր էլ շարունակում է շատ ակտիէ զբաղուել գերիների վերադարձի հարցով բանակցութիւններով՝ առանց պետական որեւէ աջակցութեան»։