2002-2006 թթ. Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Անրի Կյունին գիրք է գրել Հայաստանի մասին՝ Arménie, l’âme d’un peuple խորագրով և այն կներկայացնի հոկտեմբերի 10-ին, ժամը 18:30-ին՝ Հայկական Ալիանս Ֆրանսեզի գրադարանում:
Ինչպես նշված է միջոցառման հաղորդագրության մեջ, Անրի Կյունին առաջինն էր, որ կազմակերպեց Ֆրանսիական կառավարության ղեկավարի՝ Ժակ Շիրակի այցը Հայաստան՝ 2006 թ.-ի սեպտեմբերին: Նա նաև ձեռնամուխ եղավ Ֆրանսիայում Հայաստանի տարվա կազմակերպմանը: Իր գործունեության զգալի մասը նա ուղղել է հայ երիտասարդների ապագային, որոնց նա ուղեկցում էր երկրի բարձր հարթակներ՝ հատկապես հեռուստատեսություն: Նա նաև համահիմնադիրն է Հայաստանում Ֆրանսիական համալսարանի, որը արտասահմանում ամենամեծ ֆրանսիական համալսարանն է:
Որպես գրող, նրա վեպերը բազմիցս արժանացել են Ֆրանսիական Ակադեմիայի տարբեր գրական մրցանակների: Նա նաև 2004 թ.-ի Ֆրանկոֆոնիայի առաջին մրցանակի դափնեկիր է՝ իր ամբողջական ստեղծագործության համար: