«Ալ Մայադինը» հաղորդում է, որ ֆրանսիական ռազմական օդուժը մեծ հարվածներ է հասցրել «Իսլամական պետություն» միավորման կենտրոն համարվող Սիրիայի Ալ-Ռաքքա քաղաքին:
Ֆրանսիայի պաշտպանության նախարարության ձեռնարկած գործողությանը մասնակցել է 10 կործանիչ, որոնք 20 ռումբ են նետել «Իսլամական պետություն» միավորման կենտրոնների վրա, ոչնչացվել են ԻՊ-ի հրամանատարական կայանը և զինյալների ուսումնական ճամարը: Հարվածներից մեծապես տուժել են նաև ահաբեկիչների զինապահեստները: