«Կանգնում, ասում են՝ շուտուայ ծախած էր, նոր չենք ծախել։ Բա որ գիտէիր՝ հողը շուտուայ ծախած էր, ինչի՞ էիր մեր երեխեքին սպանում, արա, 18-20 տարեկաններին ինչի՞ տարար սպանեցիր։ Ճիշդ էլ գիտէիր, էդպէս էլ կայ՝ ծախուած է։ Ասում է՝ ժողովրդին հարցրի՝ ուզո՞ւմ էք պատերազմ անենք, թէ՞ առանց պատերազմի հողերը տանք։ Հլը հարցին նայիր, վարչապետն է»,-ըսած է տղամարդը:
Անոր խօսքով՝ նախ պէտք է հետախոյզներ ուղարկէին այդ տարածք, ապա՝ զօրք։
«Բա սկզբից ռազվետչիկներին (հետախոյզ) ուղարկէիր, տեսնէիր՝ տարածքը մաքուր է, թէ չէ, ոչ թէ երեխեքին՝ 3 հանրակառքով իրար ետեւից առանց որեւէ մի բանի տանէիր։ Տարան երեխեքին՝ կէսը հանրակառքի մէջ քնած, կէսը՝ արթուն»,-ըսած է տղամարդը։