image
Հրատապ լուրեր:

Երբ սուլթանի արարողապետ Իսմայիլ Ճեմանի պեյը լսում է Կոմիտասի նվագը

Երբ սուլթանի արարողապետ Իսմայիլ Ճեմանի պեյը լսում է Կոմիտասի նվագը

1912, փետրվարի 23-ին Սուլթանի արարողապետ Իսմայիլ Ճեմանի պեյը այցելում է Կոմիտասին: 
Կոմիտասի մասին իր գրած հուշերում նկարիչ Փանոս Թերլեմեզյանը, անդրադառնալով այս այցելությանը, գրում է. «Վար իջնելիս, երբ Կոմիտասի դռան առջևից էինք անցնում, ասի, որ չէ՞իք բարեհաճում Կոմիտաս Էֆենդիին ծանոթանալ»: Նա պատասխանեց. «Կուզէի, բայց կրնայ ըլլալ, որ խանգարեմ»: Ասացի. «Բնաւ չեք խանգարի» և բանալով Կոմիտասի սենյակի դուռը՝ ներս հրամցրի: Նրանք ծանոթացան, և արարողապետը ոտքի վրա դիտեց այդ սենյակում կախված իմ նկարները: Սուրճ խմելուց հետո ինձ դարձավ. «Չեմ համարձակվում, ապա թե ոչ պիտի խնդրեի Կոմիտաս Էֆենդիին որևէ բան նվագել կամ երգել»:
Կոմիտասը, լսելով այդ կամացուկ և ֆրանսերենով ասված նախադասությունը, անմիջապես գնաց պիանոյի մոտ և ինքը իրեն ակորդներ վերցնելով՝ երգեց Շուբերտից գերմաներեն մի երգ, այնչափ խորունկ զգացումով, որ մենք քարացել էինք: Նրա վերջացնելուց հետո էլ բավական ժամանակ լուռ էինք, երբ Թուրքիո դիվանագետը, ինքը իրեն չկարողացավ զսպել, ձեռքը սեղանին խփեց և ասաց. «Sapristi (գրողը տանի), ութ հարյուր տարվա պետություն ենք և ցարդ այդպիսի մի արվեստի և արվեստագետի տաճար չունենք»:

 

Փանոս Թերլեմեզյանն ու Կոմիտասը