image

Էլ լաւ է

Էլ լաւ է

Պանդուխտ ենք եկել, պանդուխտ կը գնանք,

Որքան սէր ունենք՝ մարդ ենք մենք այնքան,

Է՛լ լաւ է սէրը ըստանալ երկնից՝

Քան խլել մարդու գոհունակ կեանքից։

 

 

 

Աշխարհըն այս խորթ, դժոխքի ճանկ է,

Լոյս երկնքի տակ՝ բոց է ու ողբ է,

Իսկ ճաճանչն աչքի, տխուր թէ զըւարթ,

Զգացում է լոկ կեանքի, մի գուցէ։

 

Պատկեր է սիրտը մարմնի մէջ հպարտ,

Մասունքի ուժից՝ մի մասնի՛կ կայուն,

Կայծակից՝ տրոփ, լուսնից մի համբոյր

Գողանար գուցէ, լինէր մնայուն։

 

Ու հազարամեայ մարտերը դաժան,

Պատմութիւններ են բոյսին, կրակին,

Որ սերունդը նոր աշխարհից բաժան,

Աշխարհը կապի լոյսին երկնային։

 

Ի զուր է մարդուն հուժկու եւ հզօր,

Երկիրի սրտում ինքզինք ճանաչելն,

Քանզի երկիրը ինքնութեամբ՝ բոսոր,

Յանձնում է սիրտը անարիւն ու նեղ։

 

Պանդուխտ ենք եկել, պանդուխտ կը գնանք,

Որքան սէր ունենք՝ մարդ ենք մենք այնքան,

Է՛լ լաւ է սէրը ըստանալ երկնից՝

Քան խլել մարդու գոհունակ կեանքից։

 

ԿԱՅԼԱԿ

«Ոսկէ Օրէնքը» գիրքէն

 

Կայլակ

Կայլակ

ԿԱՅԼԱԿ Բուն անունով Մկօ Փանոսեան: Ծնած է 1974...