Վիրաւորական է, որ մէկ հատ չէք մօտենար, չէք բարեւեր զոհուած զինուորներու ծնողներուն: Այս մասին դիմելով կրթութեան, գիտութեան,, մշակույթի եւ մարմնակրթութեան նախարար Վահրամ Տումանեանին, ըսաց աքթիւիսթ Մանուէլ Մանուկեանը:
Նախարարը արձագանգեց. «Դուք փրովոկացիա էք անում, ես բարեւել ու կանգնել եմ իմ կամքով»:
Ծնողներէն մէկը ըսաւ. «Սադրիչ բան չկայ, դուք ձեր գեղեցիկ ժպիտով կարող էք քայլել, գնալ»:
Տումանեանին դա բարկացուց. «Ձեր ժպիտը ձեզ մնայ»:
«Դուք մեր երեսից գողացել էք ժպիտը: Այս կառավարութիւնը մեր ժպիտը 2020 թուականին գողացել է», ըսաւ մէկ այլ ծնող:
Այդ պահին զոհուած զինուորներէն մէկուն հարազատին եւ նախարարին միջեւ խօսակցութիւնը լարուեցաւ. «Դու քեզնից ի՞նչ ես ներկայացնում, որ ասում ես` գամ կանգնեմ կողքդ, ինչ անեմ», ըսա հարազատը: Տումանեանն ալ արձագանւեց. «Կոռեկտ խօսիր»: