image

Բերման ենթարկելու պահուն ոստիկանները կը հայհոյեն Փաշինեանին. Hraparak.am

Բերման ենթարկելու  պահուն ոստիկանները կը  հայհոյեն Փաշինեանին. Hraparak.am

«Հրապարակ» թերթը կը գրէ.

«Երէկուանից մայրաքաղաքում մեկնարկել են զանգուածային անհնազանդութեան գործողութիւնները, որի ընթացքում բազմաթիւ բախումներ եղան ակցիայի մասնակիցների ու ոստիկանական ուժերի միջեւ: Բերման ենթարկուեց շուրջ 200 քաղաքացի: Ոստիկանական գործողութիւնները երբեմն ուղեկցւում էին բռնի ուժի գործադրմամբ, վայրագ դրսեւորումներով:

Հիմնականում յատուկ նշանակութեան ջոկատի տղաներն էին ոտքերով ու ձեռքերով հարուածներ հասցնելով, կոպիտ քաշքշելով` մարդկանց բերման ենթարկում: Բայց սրանք ամբողջ ոստիկանութիւնը չեն: Հակառակը` ոստիկաներից շատերը ոչ միայն բարեկիրթ էին ու ցուցարարների նկատմամբ հնարաւորինս մեղմ, այլ մի բան էլ` նրանց կողմից էին: 

Բերման ենթարկուածներից ոմանք մեզ պատմեցին, որ ոստիկաններն իրենց նկատմամբ ուժ չեն գործադրել, իսկ մեքենայ նստեցնելուն պէս սկսել են մեղայ գալ, հարցնել` «հօ շատ չցաւեցրի՞նք»: Ոստիկանական բաժանմունքներում սուրճ ու թէյ են հիւրասիրել, եւ ամենաուշագրաւը` ոմանք թունդ հայհոյանքներ են հնչեցրել` ուղղուած ոչ թէ ցուցարարներին կամ ընդդիմութեանը, այլ՝ հէնց Նիկոլ Փաշինեանի անձին:

Հայհոյողներն այնքան շատ են եղել, որ ցուցարարներն անգամ զարմացել են նրանց համարձակութեան փաստից: Մեզ պատմեցին, որ գրեթէ ամէն երկրորդ ոստիկան խնդրել է իրենց. «Մի բան արէք` սրանցից շուտ ազատուենք», քանի որ յոգնել են արդէն «էս բարդակ վիճակից»: Իսկ չեն միանում փողոցում հաւաքուած ցուցարարներին, որովհետեւ «չեն ուզում աշխատանք կորցնել», յատկապէս որ չգիտեն` կը յաջողի՞ ընդդիմութիւնը, թէ՞ ոչ»: