image

Բալասանեան հիւանդանոց փոխադրուեցաւ

Բալասանեան հիւանդանոց փոխադրուեցաւ

Արցախի ազգային հերոս, զօրավար-մայոր Վիտալի Բալասանեանի առողջական վիճակը վատթարացած է. անոր տեղափոխած են Արցախի Հանրապետական հիւանդանոց։

Այդ մասին յայտնած է Բալասանեանի փաստաբան Ռաֆայէլ Մարտիրոսեանը։

Նա նշեց, որ եղել է իր պաշտպանյալի մոտ, երբ նրա ինքնազգացողությունը կտրուկ վատացել է։

«Ինձ յայտնել էին, որ Վիտալի Բալասանեանը վատառողջ է, ես այսօր գնացի նրա մօտ ու հենց իմ աչքի առաջ նրա վիճակը կտրուկ աւելի վատացաւ։ Կանչեցինք շտապ բուժօգնութեան բրիգադ, եւ նրան տեղափոխեցին հիւանդանոց»,–ըսած է փաստաբանը։

Այս պահուն բժիշկները կը հետազօտեն Վիտալի Բալասանեանը:

Աւելի վաղ յայտնած էինք, որ Արցախի անվտանգութեան խորհուրդի նախկին քարտուղար Վիտալի Բալասանեանը պիտի մնայ ձերբակալուած, քանի որ անոր ձերբակալութեան իրաւաչափութեան հետ կապուած բողոքը դատարանը մերժած էր։