image

Բաղդադում տոնել են Հաճնի հերոսամարտի 97-ամյակը

Բաղդադում տոնել են Հաճնի հերոսամարտի 97-ամյակը

Բաղդադում ապրող հաճնցիները տոնել են Հաճնի հերոսամարտի 97-ամյակը: Հատուկ արարողությամբ եւ ավանդական հարիսայի պատրաստությամբ իրաքահայերը հարգանի տուրք են մատուցել 97 տարի առաջ պատմական Կիլիկիա քաղաքի Հաճն քաղաքի հայ բնակչության ինքնապաշտպանական մարտերի ժամանակ զոհված հայորդիների հիշատակին, ինչպես նաեւ ոգեկոչել են թուրքական կանոնավոր զորքերի դեմ հայերի տարած հերոսական մարտերից մեկի հաղթանակը: 

Ինչպես «Արեւելք»ին տեղեկացնում են բաղդադահայերը, Բաղդատում տեղի ունեցած հանդիսությանը խոսք է արտասանել նշանավոր հաճնցի  Երվանդ Մեսրոպ Ուզունյանը, որ հիշեցրել է հաճնցիների հերսության եւ պայքարի ոգու մասին, որ այսօր էլ պահպանվում է: Միջոցառումը տեղի է ունեցել Բաղդադի ՀԲԸՄ դահլիճում: