7 յունիս 2026-ի Ազգային ժողովի հերթական ընտրութիւններուն ՀՀ Կեդրոնական ընտրական յանձնաժողով առաջադրման յայտ ներկայացուցած է 19 քաղաքական ուժ։
Կուսակցութիւններու, կուսակցութիւններու դաշինքներու ընտրական ցուցակներու գրանցման վերջնաժամկէտը մայիս 3-ն է։
Առաջադրուած կուսակցութիւններն ու դաշինքներն են՝
- «Քաղաքացիական պայմանագիր» (Նիկոլ Փաշինեան)
- «Բարգաւաճ Հայաստան» (Գագիկ Ծառուկեան)
- Հայաստանի Շնորհապետական կուսակցութիւն (Գուրգէն Սիմոնեան)
- «Բոլորին դէմ եմ» ժողովրդավարական կուսակցութիւն (Սպարտակ Կիւրեղեան)
- «Ուժեղ Հայաստան» դաշինք (Նարեկ Կարապետեան)
- «Ժողովրդավարական համախմբում» (Սուրէն Պետրոսեան)
- «Միասնութեան թեւեր» (Արման Թաթոյեան)
- «Լուսաւոր Հայաստան» (Էտմոն Մարուքեան)
- «Ազգային ժողովրդավարական բեւեռ» (Գէորգ Կարապետեան)
- Հայաստան կուսակցութիւններու դաշինք (Ռոպերթ Քոչարեան)
- Քրիստոնեայ-ժողովրդավարական կուսակցութիւն (Լեւոն Շիրինեան)
- Հայ ազգային քոնկրես (Լեւոն Զուրաբեան)
- «Նոր ուժ» ռեֆորմիստական (բարեփոխչական) կուսակցութիւն (Հայկ Մարութեան)
- «Հանրապետութիւն» (Արամ Սարգսեան)
- «Ալեանս» առաջադիմական ցենտրիստական (կեդրոնամէտ) կուսակցութիւն (Տիգրան Ուրիխանեան)
- Ռեֆորմիստների (բարեփոխիչներու) կուսակցութիւն (Վաղարշակ Յարութիւնեան)
- Դեմոկրատիա (Ժողովրդավարութիւն) օրէնք կարգապահութիւն կուսակցութիւն (Վարդան Ղուկասեան)
- Քոչարի ազգային վերածնունդ եւ ազգի զարթօնք կուսակցութիւն (Արտակ Սարգսեան)
- «Յանուն հանրապետութեան ժողովրդավարութեան պաշտպանների դաշինք» (Արման Բաբաջանեան)։
Միացիր մեզ Տելեգրամում
Միացիր մեզ Յութուբում
Կիսվել