Հայ առաքելական եկեղեցին այսօր տոնում է Սուրբ Վարդանանց զորավարների եւ 1036 վկաների հիշատակության օրը:
451 թվականի մայիսին, Ավարայրի ճակատամարտում, հայրենիքի, Հայ Եկեղեցու եւ քրիստոնեական հավատի պահպանման համար նահատակված Վարդանանց զորավարներն ու 1036 մարտիրոսները Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու մեծագույն սրբերից են:
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից հայտնում են, որ Վարդանանց տոնին Մայր Աթոռ Ս. Էջմիածնում եւ հայկական բոլոր եկեղեցիներում մատուցվում է Ս. Պատարագ:
Վարդանանց տոնը նաեւ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի անվանակոչության օրն է: Ըստ ավանդության, Սուրբ Վարդանանց տոնն անվանակոչության տոնն է բոլոր այն անձանց, ովքեր կրում են Վարդանանց զորավարների կամ զինվորականների անունները (Վարդան, Գարեգին, Խորեն, Տաճատ, Հմայակ, Վահան եւ այլն):