Էրազմուս+ «Գրադարանային ցանցի աջակցության ծառայություններ» (LNSS) ծրագրի շրջանակներում հունիսի 21-22-ը Գորիսի պետական համալսարանում կրկին անցկացվեց «Անգլերեն հատուկ նպատակների համար» թեմայով երկօրյա դասընթաց` նախատեսված դասախոսների և գրադարանի անձնակազմի անգլերեն լեզվի իմացության կատարելագործման համար: Դասընթացավարներն էին Բրասովի Տրանսիլվանիայի համալսարանի պրոֆեսոր Անջելա Ռեպանովիչին և Կրետե համալսարանի գրադարանի տնօրեն Մանոլիս Կոկուլակիսը: Ծրագիրը շարունակական է, և առաջիկայում դարձյալ կլինեն նմանատիպ հանդիպումներ:
National Erasmus+ Office in Armenia