image

«Ամէն ինչ այս կառավարութեան ձեռքն է». Արման Թաթոյեան

«Ամէն ինչ այս կառավարութեան ձեռքն է». Արման Թաթոյեան

ՀՀ  մարդու իրաւունքներու նախկին պաշտպան Արման Թաթոյեան գրառում կատարած իր էջոէ, ուր անդրադարձած է Հայաստանի ահագնացող խնդիրներէն` պետութեան կուսակցականացումը:

Թաթոյեան գրած է․

«Ամէն ինչ կեtրոնացած է Կառավարութեան, բայց փաստացի մէկ` կառավարող կուսակցութեան ձեռքում: Տապալուած է ժողովրդավարական պետութեան համար անհրաժեշտ` այդ կառավարմանը հակակշիռների համակարգը:

Պետական հիմնարկները փաստացի ծառայեցւում են այդ մէկ կուսակցութեան շահերին եւ հակառակը` կուսակցութեան ազդեցութիւնը մեծացնելու համար օգտագործւում են պետական հիմնարկները:

Արժեզրկւում են Կառավարութիւնից անկախ ու քաղաքականութիւնից վեր կանգնած պետական հիմնարկները:

Արժեզրկուեց Հանրապետութեան նախագահի հիմնարկը:

Նախ, կառավարող կուսակցութիւնով առաջադրեցին ու Կառավարութեան նիստին կուսակցականներով գովեցին, իսկ յետոյ Աժ-ում իրենք իրենցով` կուսակցականներով հաւաքուեցին, թեկնածուին նորից գովեցին, մեծարեցին, իրենք իրենց ծափահարեցին ու իրենք իրենցով էլ միաձայն ընտրեցին Նախագահի պաշտօնում:

Ընտրեցին այնպիսի մարդու, ով նախարար է աշխատել իրեն առաջադրած, գովերգած ու ընտրած կուսակցութեան ղեկավարի ենթակայութեամբ: Աժ-ում էլ Հանրապետութեան նախագահի թեկնածուի օգտին քուէարկեցին մարդիկ, ովքեր թէեւ զբաղեցնում են պատգամաւորի պաշտօն, բայց չունեն որոշումների կայացման ինքնուրոյնութիւն, քանի որ փաստացի աշխատում են այդ նոյն կուսակցութեան ղեկավարի ենթակայութեամբ:

Արդիւնքում` բոլորով փաստացի թաքնուեցին այն ֆորմալ պահանջի տակ, որ Հանրապետութեան նախագահի հիմնարկն ապաքաղաքական է ու այդ կերպ արեցին Նախագահի թեկնածուի միակուսակցական ընտրութեան չստացուած փորձ:

Չեղաւ որեւէ համահայկական խորհրդակցութիւն կամ հանդիպում` Սփիւռքի ներգրաւմամբ, տեղի չունեցան պետութեան գլխի համար առաջադրուած թեկնածուի տեսլականի ու ծրագրերի հանրային քննարկումներ Հայաստանում, Արցախում կամ Սփիւռքում:

Աժ-ում էլ իր ընտրութեան ողջ գործընթացում թեկնածուն միայն գովերգում էր Կառավարութեան քաղաքական որոշումներն ու արարքները:

Հիմա օրինակի համար ընդամէնը 1 հարց` ինչպէ՞ս Հանրապետութեան նախագահի պաշտօնում նման պայմաններով ընտրուած մարդը կը հակադրուի կուսակցութեան քաղաքական գծին եւ, ասենք, Սահմանադրական դատարան կը տանի այնպիսի օրէնք, որը քաղաքական որոշման արդիւնքում հէնց այդ կուսակցութիւնն էլ քուերակել ու ընդունել է»: