image

2024 թ-ի հուլիսին Հայաստան է այցելել 237,603 զբոսաշրջիկ

2024 թ-ի հուլիսին Հայաստան է այցելել 237,603 զբոսաշրջիկ

Հայաստանի զբոսաշրջության կոմիտեն ներկայացրել է 2024 թվականի հուլիսին դեպի Հայաստան զբոսաշրջային այցելությունների թիվը։

Այսպես. 2024 թ-ի հուլիսին Հայաստան է այցելել 237,603 զբոսաշրջիկ։

Նախորդ տարվա՝ 2023թ․ հուլիսին զբոսաշրջային այցելությունների թիվը կազմել է 255,706։

2024 թ․ հունվար-հուլիս ամիսներին դեպի Հայաստան առավել շատ զբոսաշրջային այցելություններ գրանցվել են Ռուսաստանից (42%), Վրաստանից (13%) և Իրանից (8%):