image

Մարդը Արարատից

Մարդը Արարատից

Շատ է գրուել Կոս­տան Զա­րեան մար­դու եւ իր գրա­կանու­թեան մա­սին։ Եղեր են գրա­կանա­գէտ­ներ, որոնք տա­րինե­րի նուիրեալ ու­սումնա­սիրու­թիւննե­րից յե­տոյ ըմբռնել են հե­ղինա­կի խո­րունկ, հա­մամարդկա­յին իմա­ցակա­նու­թիւնը՝ նրա գրա­կան եզա­կի ար­ժէ­քը։ Եղեր են եւ կան նաեւ մտա­ւորա­կան տար­բեր դիր­քե­րի վրայ կե­ցած բա­նիմաց­ներ, որոնք հե­տամուտ են միայն քան­դե­լու այն ինչ որ անուանում են «Զա­րեանա­կան ամե­հի բեր­դը»։

Այ­սօր ան­կախ Հա­յաս­տա­նում կան ան­ձեր, յատ­կա­պէս երէց սե­րունդից, որոնց կար­ծի­քով «Կոս­տան Զա­րեանը չմե­րուեց խորհրդա­յին գրա­կանու­թեան եւ խորհրդա­յին գրող­նե­րի գա­ւառա­ցի մի­ջավայ­րում»։ Այսպէս է մտա­ծում գրա­գէտ Պերճ Զեյ­թունցեանը՝ Կոս­տան Զա­րեանի մա­սին։ Հարկ եմ հա­մարում պատասխա­նել հօրս՝ Ար­մէն Զա­րեանի խօս­քե­րով, մէջ­բե­րում անե­լով իր օրագրից.- «Վաթ­սունա­կան թուական­ներին (ճիշդ տա­րին չեմ յի­շում) տե­ղի ունե­ցաւ Հա­յաս­տա­նի Գրող­նե­րի հա­մագու­մա­րը։ Գրող­նե­րը եւ մտաւորականութիւնը հաւաքուած են Սպեն­դիարեանի անուան թատ­րո­նում. դահ­լի­ճը լի է բազմութեամբ. բե­մի վրայ տեղ են գրա­ւել գրող­ներ, բարձր պաշտօ­նեաներ. նա­խագա­հում է ընկ. Թոփ­չեան՝ Գրող­նե­րի միու­թեան նախագահը։ Հայրս, ես էլ կող­քին նստած ենք դահ­լի­ճի 8-9-րդ շար­քում, աւե­լի առաջ՝ քան­դա­կագործ Քո­չարը։

Ելոյթներ, ելոյթներ, վեր­ջա­նում է նիս­տի առա­ջին հան­դի­սաւոր մա­սը։ Հայրս ոտքի է ել­նում ու քիչ ետք գնում է ճե­մելու։ Իրեն են մօ­տենում մի քա­նի երիտասարդ գրող­ներ եւ՝ "ընկ. Կոս­տան Զա­րեան ին­չո՞ւ ձեզ չեն հրա­ւիրել բեմ՝ ղե­կավա­րու­թեան կազ­մի եւ միւս գրող­նե­րի հետ միասին նստե­լու"։ Կոս­տան Զարեան պա­տաս­խա­նում է.- "Կա­րեւո­րը մենք չենք, այլ ժո­ղովուրդը, որին բոլորս էլ ծա­ռայում ենք"»։
 

Քա­ղաքա­կիրթ բո­լոր հա­սարա­կու­թիւննե­րը արուես­տա­գէտ­նե­րի կող­քին ու­նեն գրաքննա­դատ­ներ, որոնք իրենց վեր­լուծումնե­րով նպաս­տում են տուեալ հասարա­կու­թեան մշա­կոյ­թի ըն­կա­լու­մին, մտա­հորի­զոնին, ճա­շակին, մակարդակին։ Ուստի այ­սօր 21-րդ դա­րում «Նա­ւը լե­ռան վրայ»-ի առա­ջին հրա­տարա­կու­թիւնից 74 տա­րի յե­տոյ, 10 ան­գամ հրա­տարա­կուած ու իտա­լերէն, ֆրան­սե­րէն, անգլե­րէն, ռու­սե­րէն, էս­թո­ներէն թարգմա­նուե­լուց յե­տոյ դէմ ենք գտնւում Պերճ Զեյ­թունցեանի հե­տեւեալ կար­ծի­քին թէ՝ «"Նա­ւը լե­ռան վրայ"-ն ապ­սուրդ վէպ է իր մտայ­ղացմամբ», կամ՝ «նա­ւը ի՞նչ գործ ու­նի լե­ռան վրայ, ար­դէն ապ­սուրդ է, ի՞նչ իմաստ ու­նի»։ Ակա­մայ գտնւում ենք ապ­սուրդ մի յայտա­րարու­թեան առ­ջեւ, որ վկա­յում է թէ յար­գե­լի գրա­գէտը չի կար­դա­ցել վէպը եւ եթէ նոյ­նիսկ կար­դա­ցել է, ան­կա­րող է, ամուլ է թա­փան­ցե­լու ա՛յս նշանակա­լից վէ­պի խո­րիմաստ խոր­հրդին։ Եզա­կի գրա­գէտ Ալ­բերտ Կոստանեանը գրում է. «"Նա­ւը լե­ռան վրայ" վէ­պը ար­ձակ գրա­կանու­թեան ողջ տա­րեր­քի մի ըն­դարձակ մասն է միայն ու որ­պէս այդպի­սին նա անան­ջա­տելի շա­րու­նա­կու­թիւնն է թէ՛ իր նիւ­թով, թէ՛ իր ոճով ու գրե­լակեր­պով։ Բա­ցառա­պէս վի­պակա­նը, որ, այ­նուամե­նայ­նիւ, զգա­լի է, մի խումբ խորհրդան­շան­նե­րի բազմի­մաս­տութիւնն է, որ ներ­կա­յա­ց­ւում է շատ որո­շակի կա­ռոյ­ցի սահ­մաննե­րում։

Վեր­նա­գիրը յու­շում է թէ նա­ւի ու լե­ռան սիմ­վո­լիկան մարդկու­թեան չափ հին է եւ յատ­կա­պէս մեր աշ­խարհի հետ է առնչւում. նա ու­ղեկ­ցել է մարդկա­յին ստեղծագործ երե­ւակա­յու­թիւնը դա­րաշրջա­նից դարաշրջան»։

Հռո­մում, քա­ռասու­նա­կան թուա­կան­նե­րին Վիա Միս­տի­նայում -գրում է Ար­մէն Զա­րեանը.- «Հայրս խօ­սում էր Իբ­սէ­նի "Peer Gynt"-ի մա­սին եւ ակ­նարկե­լով նոր լոյս տե­սած "Նա­ւը լե­ռան վրայ" (1943) վէ­պին, ասում է.- Ես սկսե­ցի այն­տե­ղից որ­տեղ Իբ­սէ­նը վեր­ջա­կէտ դրեց»։ (Մասն առա­ջին, ... հե­ռաւոր ճամբորդութիւննե­րի նա­ւապետ Արա Հե­րեանը...)։ Գրա­կանա­գէտ Երուանդ Տէր Խա­չատ­րեա­նը նշում է այս դրուագը եւ շա­րու­նա­կում.- «Արա Հե­րեանը վէ­պում իր կեան­քը սկսում է ծո­վերն ու հե­ռաւոր ճամ­բորդու­թիւննե­րը թող­նե­լուց յե­տոյ։ "Լեռ­նե­րի ազատ եւ խենթ ոգի" Պեր Գիւնտը ապ­րել է իր ամ­բողջ կեան­քը եւ հիմա, ար­դէն ծե­րու­նի դար­ձած, վե­րադար­ձել է Նոր­վե­կիա, բայց այդպէս էլ չի գտել իր կեան­քի իմաս­տը, ժա­մանա­կին չի կա­րողա­ցել հաս­կա­նալ եւ գնա­հատել Սոլ­վայգի սէ­րը, իր հե­տագայ կեան­քը չի ու­նե­ցել ներ­քին նպա­տակ ու բովանդակու­թիւն։ Երի­տասարդ Արա Հե­րեանը կռա­հել է,- ներքնա­տեսօ­րէ՞ն, թէ՞ տրա­մաբա­նօրէն,- թէ ին­չի է կո­չուած ին­քը, ին­չը պէտք է կազ­մի իր կեան­քի հիմ­նա­կան իմաստն ու բո­վան­դա­կու­թիւնը։ Նա կոչ­ւում է իրա­գոր­ծե­լու անկարելին՝ նա­ւը բարձրաց­նե­լու լե­ռը։

Կոս­տան Զա­րեան իր գրա­կանու­թեան հիմ­նա­կան հե­րոսին՝ նոյն Ան­ցորդին եւ նոյն Վա­հան Իբե­րեանին, եր­րորդ ան­գամ բե­րում է Հա­յաս­տան։ Արա Հե­րեանը, ի վեր­ջոյ, այդ հե­րոսին նոր կեր­պա­փոխու­թիւնն է»։

Կոս­տան Զա­րեանին հարցնում են՝ ին­չո՞ւ չէք գրում ձեր կեան­քի յի­շողու­թիւննե­րը, նա պա­տաս­խա­նում է.- «Իմ կեն­սագրու­թիւնը իմ գոր­ծե­րում է», ու աւե­լաց­նում.- «Բա­նաս­տեղծի կեան­քից ար­ժա­նի է որ պահ­պա­նուեն այն ամէ­նը ինչ դառ­նում է բա­նաս­տեղծու­թիւն», յի­շելով Հո­մերո­սին։

«Նաւ»-ը իր ոդի­սակա­նը սկսեց Պոս­թո­նից 1943-ին, շնոր­հա­հան­դէ­սի իր ճամ­բորդու­թիւնը կա­տա­րե­լով դէ­պի Իտա­լիա։ Այնտեղ էր իրենց սպա­սում ազ­նուական ու նուիրեալ Թա­գու­հի Շահ­նա­զարը՝ հե­ղինա­կին առա­ջին կի­նը, որ իր ամ­բողջ կեան­քի ըն­թացքում մնաց իր խորհրդա­տուն եւ ոգեշնչո­ղը։ Ար­մէն Զա­րեանը նշում է.- «Այս վէ­պը մայրս թարգմա­նել է իտա­լերէն, թարգմա­նու­թիւնը խմբագ­րել է իտա­լացի գրող, իսկ հայրս եւ ես Ֆի­րեն­ցիայում, դէմ-դի­մաց նստած, վե­րանա­յել ենք իտա­լերէն թարգ­մա­նու­թիւնը։ Ասեմ նաեւ թարգ­մա­նու­թեան օգ­նել է Թա­գու­հու քրոջ աղ­ջի­կը՝ Քլա­րա Քար­լի­նի, լե­զուա­բան եւ իտա­լերէ­նով գրած տպաւորիչ պատ­մուածք­նե­րի գրքի հե­ղինակ։

1963-ին Խորհրդա­յին Հա­յաս­տա­նում գա­ղափա­րական ահա­բեկ­չութեան շրջա­նին "Նա­ւը լե­ռան վրայ" վէ­պը են­թարկւում է ահա­ւոր այ­լա­կերպման։ "Ես,- ասում է հայրս,- իմ գրի­չը չեմ տրա­մադ­րի ո՛չ մի պե­տու­թեան եւ ո՛չ մի կու­սակցու­թեան։ Ահա չորս տա­րի է, որ դի­մում եմ ներ­կա­յաց­րել Հա­յաս­տա­նի Գրող­նե­րի միու­թեան ան­դամ դառ­նա­լու նպա­տակով, բայց դեռ սպա­սում եմ որ ինձ ըն­դունեն"։ Այո՛, պայ­մաննե­րից մէ­կը այն է որ լոյս տես­նէ "նոր խմբագ­րութեամբ" "Նա­ւը լե­ռան վրայ" երե­ւանեան հրա­տարա­կու­թիւնը։ Դա պայ­ման էր որ­պէսզի ըն­դունուի Գրող­նե­րի միու­թիւն, որ­պէսզի կա­րողա­նայ մնալ Հա­յաս­տա­նում, ստա­նալով 130 ռուբլի ամ­սավճար՝ թո­շակի ձե­ւով։ Յի­շում եմ նաեւ որ հօրս մօտ էին եկել մի քա­նի գրող, ու­զում էին հա­մոզել որ "վե­րանա­յի" իր "Ան­ցորդը եւ Ճամ­բան"։ Հայրս զայ­րա­ցած՝ "դուք ստա­լինիստներ էք" ասե­լով նրանց դուրս հա­նեց տնից։ "Ար­մէն, ու­զում եմ թող­նել այս եր­կի­րը, գնալ ար­տա­սահ­ման եւ "Ան­ցորդ"-ի ոգով գրել մի ու­րիշ գիրք"։

Կոս­տան Զա­րեանը մա­հացել էր։ Մի օր փո­ղոցում կոն­սերվա­տորիայի առ­ջեւ հան­դի­պեցի "Նա­ւը լե­ռան վրայ" երե­ւանեան հրա­տարակ­չու­թեան գլխա­ւոր խմբա­գիր՝ Հր. Գրի­գորեանին. նա կանգ առաւ, սեղ­մեց ձեռքս եւ ասաց.- "Ես սխա­լուե­ցի ձեր հօր վրայ ճնշում բա­նեց­նե­լով, որ­պէսզի նա վե­րանա­յէ ու ամբողջաց­նէ իր վէ­պը։ Սխա­լուե­ցի, խնդրում եմ հա­ւատաք"։ Լռեց, լուրջ նա­յեց դէմ­քիս եւ՝ "...բժիշ­կը ասաց, որ ես դեռ վեց ամիս կեանք ու­նեմ, արիւ­նա..."։ Մտա­հոգ նա­յեց ինձ, բա­րեւեց ու հե­ռացաւ։ Սե­րեբ­րեակո­վը ասել էր "ձեր հայ­րը միամիտ մարդ էր", նա որոշ իմաս­տով ճշմար­տա­ցի էր։

"Նա­ւը լե­ռան վրայ" վէ­պի երե­ւանեան փո­փոխուած հրա­տարա­կու­թիւնը ու­նե­ցաւ իր մարդկա­յին զո­հերը։ Առա­ջինը եղաւ հե­ղինա­կը, նրան թու­նա­ւորե­ցին, իսկ երկրոր­դը՝ խմբա­գիրը՝ Հր. Գրի­գորեանը, լէու­ցե­միան սպա­նեց նրան։ Միւ­սը, որ խմբագ­րել էր "Նաւ"-ի հա­յերէ­նը՝ վե­հափա­ռի մօտ աշ­խա­տող Թո­փու­զեանը, ապրում է հան­գիստ ու պար­տա­կանու­թիւնը կա­տարած մար­դու նման անկարեկից է։

1969-ին նոյն կու­սակցա­կան վե­րադաս մար­մի­նը որը ղե­կավա­րում էր "Հայաստան" հրա­տարակ­չութիւ­նը, առան­ձին պե­տու­թիւն կազ­մած լիակա­տար վստա­հու­թեամբ այս ան­գամ յան­ձին նա­խագահ Խ. Բար­սե­ղեանի, դատաքննութեան է են­թարկում Պա­րոյր Սե­ւակի "Եղի­ցի լոյս"-ը։ Հայ ժո­ղովրդին ուղղուած ազա­տու­թեան ու իր ազ­գա­յին ճա­կատագ­րին տէր կանգնե­լու Պա­րոյր Սե­ւակի այս կո­չը՝ (մէջ­բե­րում՝ Վ. Մկրտչեանի՝ Ո՞վ "կանգնեց­րեց" "Եղի­ցի լոյս"-ը, Հա­յաս­տա­նի Հան­րա­պետու­թիւն 21/09/93 յօ­դուա­ծից) Խ. Բար­սե­ղեանը ինքնավստահ ցի­նիկու­թեամբ խոս­տո­վանում է, թէ շուրջ եր­կու տա­րուայ ընթացքում ինչպէս է բզկտուել "Եղի­ցի լոյս"-ը, ի՛նչ աւե­րածու­թիւններ են կատարուել գրքում իբ­րեւ թէ այն "ան­խո­ցելի" դարձնե­լու բա­րի ցան­կութեամբ։ "Հա­նուել են առան­ձին բա­նաս­տեղծու­թիւններ,- գրում է Խ. Բար­սե­ղեանը, կրճա­տուել են շատ տո­ղեր, կա­տարուել օգ­տա­կար շտկումներ"»...։

Նոյն թուակա­նին Կոս­տան Զա­րեանի թա­ղու­մից եր­կու օր առաջ Ա. Զա­րեանը գնում է Գրող­նե­րի միու­թիւն ու մտնում նա­խագա­հի սե­նեակը։ Նա այդ պահը պատմում է. «Թոփ­չեանը ոտ­քի կանգնեց, ցա­ւակ­ցութեան խօսք ասեց, նստեց ու շտա­պեց ասե­լու, որ Կոս­տան Զա­րեանի ստեղ­ծա­գոր­ծութիւննե­րի հինգ հատորանին չի հրա­տարա­կուե­լու, որով­հե­տեւ հա­նուել է ցու­ցա­կից։ "Թուղթի պա­կաս կայ,- ասաց նա­խագա­հը,- պէտք է խնա­յել, այդ պատ­ճա­ռով հարկ եղաւ հրա­տարա­կուե­լիք գրքե­րի ցու­ցա­կը կրճա­տել, հա­նուե­ցին նաեւ ձեր հօր գոր­ծե­րի հինգ հա­տոր­նե­րը"»։

1970-ին, այս ան­գամ Պետհրա­տի շէն­քում, այս ան­գամ Ստե­փան Ալա­ջաջեանի մօտ, որ Ար­մէն Զա­րեանին տա­լիս է հե­տեւեալ խոր­հուրդը.- «"Ար­մէն, գո­նէ առայժմ ձեր հօր գոր­ծե­րը չեն հրա­տարուելու, ու­ղարկե­ցէ՛ք ար­տա­սահ­ման, այն­տեղ կը տպեն"։ Յե­տոյ դա­րակից հա­նեց եր­կու մե­քենա­գիր հա­տոր, դան­դաղ թեր­թեց "Սպա­նիա"-ն, էջեր, էջեր՝ վրան գրուած՝ հա­նել, հա­նել, ապա սրբագ­րութիւններ, ջնջուած պար­բե­րու­թիւններ։ Նա­յեց ինձ. այո՛,- պա­տաս­խա­նեցի,- չեմ թող­նի, որ այս գրքե­րը ու­նե­նան "Նա­ւը լե­ռան վրայ"-ի ճա­կատա­գիրը»։

Անցնում են տաս­նը­հինգ տա­րիներ։ 1985-ին այս ան­գամ «Սո­վետա­կան արուեստ»-ի գլխա­ւոր խմբա­գիրը՝ Ս. Բա­յան­դուրը ցան­կութիւն է յայտնում հրա­տարա­կել Կոս­տան Զա­րեանի ան­տիպ էջե­րից։ Ար­մէն Զա­րեանը նրան յանձնում է Արուես­տի պատ­մութիւ­նից «Գո­թական արուես­տը» եւ «Ջիոտ­տօ» գլուխնե­րը։ Մէջ­բե­րեմ խմբագ­րի պա­տաս­խա­նը հօրս. «Խմբա­գիրը այ­սօր ինձ կան­չեց, ետ տուաւ մե­քենա­գիր էջե­րը ասե­լով.- "Եթէ տպէինք, պէտք է շատ խմբագ­րէինք, իսկ դուք, ես գի­տեմ որ դէմ էք որ ձեր հօր գոր­ծե­րը խմբագ­րուեն,- եւ աւե­լաց­րեց.- քա­շած նե­ղու­թեան հա­մար, եկէք ամ­սուայ վեր­ջը եւ կը ստա­նաք մի փոքր հո­նարար (աշ­խա­տավարձ)»։

«Ընդհան­րա­պէս մեր ժո­ղովուրդի որ­բերգու­թե­նէն ամե­նամեծն այն է,- գրում է Վա­րու­ժան Վար­դա­նեանը իր «Մի­նասի վե­րադար­ձը» գրքում,- որ գրե­թէ ո՛չ մէկ մտա­ւորա­կան կրցած է ան­կաշկանդ եւ հան­գիստ դրսե­ւորե­լ իր կա­րողու­թիւննե­րը։ Թե­րեւս այդ պատ­ճա­ռով ալ մտա­ծողու­թիւնը չի կրնար շա­րու­նա­կաբար զար­գա­նալ, այ­սինքն չկայ սե­րունդնե­րու բնա­կան եւ կա­տարեալ շա­րու­նա­կու­թիւն»։ Այս ճշմար­տութիւ­նը ըն­դունե­լով հան­դերձ Լե­ւոն Անա­նեանը որ 25 տա­րի եղաւ «Գա­րուն» ամ­սագրի խմբա­գիր եւ հե­տագա­յում Հա­յաս­տա­նի Գրող­նե­րի միու­թեան նա­խագահ, Ար­մէն Զա­րեանին առա­ջար­կում է յօ­դուած գրել հե­տեւեալ նիւ­թի շուրջ՝ «Կոս­տան Զա­րեանը իր Հայ­րե­նիքում տեղ չու­նի»։ «Վեր­նա­գիրը ճիշդ է», ասում է Ար­մէն Զա­րեանը, բայց որ­պէս որ­դի մեր­ժում է՝ աս­պա­րէզը թող­նե­լով գրող­նե­րին, ըն­թերցող­նե­րին։ Ուստի տե­ղին է նաեւ հե­տեւեալ մէջ­բե­րու­մը Ար­մէն Զա­րեանի օրագ­րից.-
«Սո­վետա­կան կո­չուած Հա­յաս­տա­նը մի եր­կիր է, ուր սպա­նել են բա­նաս­տեղծներ՝ Եղի­շէ Չա­րենց, Պա­րոյր Սե­ւակ, գրող­ներ՝ Բա­կունց, Թո­թովենց, նկա­րիչ՝ Մի­նաս Աւե­տիսեան, եւ 1969 Նո­յեմ­բե­րին Կոս­տան Զա­րեանին։ Ո՞վ է գրե­լու սպա­նուած բա­նաս­տեղծի ող­բերգու­թիւնը, ո՞վ պի­տի շա­րու­նա­կէ Փօլ Վեր­լե­նի "Անի­ծեալ բա­նաս­տեղծներ" (1884) պոէմը, որոնց շար­քում են Ռեմ­բօ, Մալ­լարմէ, Կոր­բիեր, Վի­լիէ դը Լ՚իլ-Ադամ, նոյ­նինքը՝ Վեր­լե­նը, ու ամ­բողջաց­նել շար­քը աւե­լաց­նե­լով՝ հայ բա­նաս­տեղծնե­րի, ար­ձա­կագիր­նե­րի եւ նկա­րիչ­նե­րի անուննե­րը։
Տիեզե­րական ըն­դարձա­կու­թեամբ մտայ­ղա­ցուած ող­բերգա­կան պոէմ, ասե­լու հա­մար ցա­ւը այն մարդ­կանց, որոնց ստեղ­ծած եր­գը, ֆրան­սե­րէն եւ հա­յերէն, կազ­մում են այդ երկրնե­րի մարդկանց ոգե­կան գո­յացու­թեան նե­րէու­թիւնը, քա­նի դեռ միտ­քը, եր­գը լի­նելիու­թիւն է նա­խապէս։ Եր­գը յա­ւեր­ժութեան լու­սա­ւոր ճա­նապարհ է»։

Դեկ­տեմբեր 11 թուակա­նը 1969։ «Տա­նում են հօրս դա­գաղը, մենք ըն­տա­նիքով յե­տեւից ենք գնում, քիչ հե­ռու՝ Էմի­նը։ Դա­գաղը տա­նում են երի­տասարդնե­րը, նրանց գլխա­ւորում է Լե­ւոն Ներ­սէ­սեանը. դա­գաղը պա­հում են բարձր՝ ձեռ­քե­րի վրայ։ Էմին՝ "հե­րիք է ձեռ­քե­րի վրայ պա­հէք, կը յոգ­նէք, նոր­մալ պա­հեցէք", Լե­ւոնը՝ "եթէ այսպէս մար­դուն մեր ձեռ­քե­րի վրայ բարձր չպա­հենք, էլ ում պա­հենք", սա եղաւ ազ­նիւ մար­դու՝ Լե­ւոնի պա­տաս­խա­նը։ Եւ երի­տասարդնե­րը այդպէս ձեռ­քե­րի վրայ բարձր պա­հած՝ տա­րան դա­գաղը մին­չեւ գե­րեզ­ման»։

Մի օր Կոս­տան Զա­րեանի գե­րեզ­մա­նաքա­րը մաք­րած ժա­մանակ Ար­մէն Զա­րեանին մօ­տեցաւ նկա­րիչ Մի­նասը.- «Ինչ լաւ է,- ասաց,- հօրդ գե­րեզ­մա­նաքա­րի վրայ քան­դա­կել ես տուել խա­չը»։
Ու­զում եմ վեր­ջացնել Լե­ւոն Հախ­վերդեանի հե­տեւեալ միտ­քով.- «Որ­քան էլ ազ­գա­կից, իմաս­տով շատ են տար­բեր "եր­կիւղա­ծու­թիւն" եւ "եր­կիւղ" բա­ռերը։ Երբ զրոյ­ցի ես նստում Կոս­տան Զա­րեանի հետ՝ դրանք իմաս­տով էլ մօ­տենում են, գրե­թէ նոյ­նա­նում, որով­հե­տեւ եթէ ար­տիստա­կան այդ շքեղ կեր­պա­րան­քը, այդ վե­հատե­սիլ, ծե­րու­նա­զարդ մարդն իր ամ­բա­րած իմա­ցու­թեամբ ու մտքի ան­կախ թռիչ­քով յա­րու­ցում է պատ­կա­ռանք ու եր­կիւղա­ծու­թիւն, ապա մեզ հա­մար սրբու­թիւն ու հե­ռաւոր առաս­պել դար­ձած մե­ծերի հետ ու­նե­ցած շփումնե­րի ան­ճիգ մտա­բերումներն այնքան շատ են ու ազ­դու, որ յա­րու­ցում են մի զգա­ցում, որ հե­ռու չի եր­կիւղից»։

 

ՍԻՐՎԱՐԴ ԶԱՐԵԱՆ 

Կոստան Զարեանի թոռնուհին