Համացանցում տարածվել է Լիբանանում բնակվող հայ մամիկի՝ Ազատ Մելքոնի Գույումջյանի տան տեսանյութը, որտեղ երևում է, թե ինչպես է տատիկը վիրավորվում օգոստոսի 4-ին Բեյրութի նավահանգստի պայթյումից: Նրա վրա լուսամուտի շրջանակներն ու կոտրված ապակիներն են ընկնում, կինը տնքում է: Տատիկը, որ արդեն իսկ շարժողական խնդիր ուներ, չի կարողանում վեր կենալ տեղից, անմիջապես օգնության է հասնում սպասուհին։
«Նա դեռ տառապում է, եկեք աղոթենք հայ մամիկի համար»,-այս խորագրով տեսանյութը լայն տարածում է գտել, իսկ մեկնաբանություններում հազարավոր մարդիկ աղոթում են տատիկի առողջության համար։