Սպիտակի երկրաշարժից տուժած Նելան Չարչյանը փոքրիկ որդու հետ Երևանում բնակվում է վարձով: Արտակարգ իրավիճակների նախարարությունում աշխատող կինը հազիվ է հոգում իր ու փոքրիկի ծախսերը: Չնայած բազում դժվարություններին՝ անվասայլակին գամված հայուհին իր լավատեսությամբ, ժպիտով և կյանքի հանդեպ դրական տրամադրվածությամբ շատերի սիրտն է գրավել: Մի խումբ անծանոթներ օրերս անակնկալ են արել նրան՝ կազմակերպելով համերգ, որի հասույթը փոխանցվելու է Նելան Չարչյանին: Համերգը կազմակերպում է «Երևան» համերգային ընկերությունը, տեղի կունենա դեկտեմբերի 11-ին՝ նույն հասցեում գտնվող նորաբաց «Երևան» համերգասրահում:
Սպիտակի երկրաշարժից 29 տարի հետո երկրաշարժից տուժած հայուհուն օգնելու համար համերգային տոմսեր կարելի է ձեռք բերել «Երևան» համերգասրահի տոմսարկղից (Արշակունյաց 2, Մամուլի տուն, 2-րդ հարկ), կամ զանգահարել հետևյալ հեռախոսահամարներով ՝ 098 039909 , 055 733050: