11 ամիս Թուրքիայի Սուրուճ քաղաքի գաղթակայանում ապրելուց հետո քիչ առաջ Երեւան փոխադրվեց սիրիահայ Թովմասյանների բազմանդամ ընտանիքը, որը ծագումով Քոբանի քաղաքից է: Թովմասյանները մեկ տարի առաջ են փախել Քոբանիից, երբ քաղաքն անցել է գրոհայինների ձեռքը: Այս ամառ Թովմասյան եղբայրներից մեկը` Հովսեփ Թովմասյանը, Թուրքիայից գնացել էր Քոբանի, որպեսզի տեղեկանար ընտանիքի ունեցվածքի ճակատագրից եւ մորթվել էր իսլամիստների կողմից, իր 12 տարեկան որդու` Արամի աչքի առջեւ:
Թովմասյանների ընտանիքը Հայաստան փոխադրվեց Պոլսո պատրիարքական ընդհանուր փոխանորդ Արամ Աթեշյանի օժանդակությամբ: Նրանց սկզբնական կեցության ծախսերը ստանձնել է «Առաքելություն Հայաստան» կազմակերպությունը:
Լուսանկարը` Արեւելքի