Այսօր Կատարի Պետությունում Հայաստանի Հանրապետության դեսպանությունում տեղի է ունեցել առաջին ամուսնական արարողությունը, տեղեկացնում է Կատարում ՀՀ դեսպանությունը, որ ջերմագին շնորհավորանքներ է հղել նորապսակ զույգին` Շանթ Պալաղամեանին և Միրէյ Ռիթա Գափլանեանին` մաղթել երջանկություն և հաջողություններ: Արարողությանը ներկա է եղել Կատարի Պետությունում ՀՀ դեսպան Գեղամ Ղարիբջանյանը: