Ինչ նշանակութիւն ունէր «Արիւնոտ լուացք» ներկայացումը. Կը պատմէ Մարիամ Մուղտուսեանը... Ժամ առաջ հասնիլ Արցախ․ Արայիկ Յարութիւնեանի կոչը... Իրան հարուածած է Ատրպէյճանի դիրքերը... Արամ Սեփեթճեանի լուսաւոր յիշատակին...
Արամ Սեփեթճեանի լուսաւոր յիշատակին
Արամ  Սեփեթճեանի  լուսաւոր  յիշատակին
28 Հոկտեմբեր 2020 , 20:31

 Սուրէն  Դանիէլեան կը գրէ՝

 

Հեռաձայնը գուժեց Պէյրութից Սփիւռքի աւագագոյն արձակագիր, հրապարակախօս, քննադատ, խմբագիր Արամ Սեփեթճեանի մահը։ Կեանքից հեռացաւ Վահէ-Վահեանի սերնդի ու գրական զարմի վերջին մոհիկան գրագէտներից մէկը՝ իր հետ տանելով պատմութիւն, յիշողութիւն, ազգային ճանաչողութեան ու ըմբռնումի աւանդական եւ ոչ-աւանդական սերմերը։

Իր գրական առաջին յայտը արձակում խոստումնալից էր եւ գրական մայրուղի մտնելու բարձր յաւակնութիւն. նախ, 1951-ի Յունուարին Բոստոնի «Պայքար» օրաթերթի 5-րդ, 6-րդ, 7-րդ համարներում Արմէն Հրաչ ծածկանունով հրատարակել է առաջին պատմուածքը՝ «Մեղայ քեզ, Հայրենիք» խորագրով: Երեսուն տարեկան էր Արամը, երբ հրապարակ իջաւ ինքնահաստատման գրքով՝ դնելով ընթերցողի սեղանին սիրոյ եւ սիրուն շաղախուած տխրութեան անպաճոյճ, ինչպէս ինքն էր ձեւակերպել, օրագրային ուրուագծումներով առանձնացող պատմուածքների ժողովածուն՝ «Անլոյս գիշերներ» (Պէյրութ, 1964):

Արամ Սեփեթճեանը կիլիկեան Ալեքսանդրէթից էր։ Չորս տարեկան էր, երբ քաղաքական յայտնի ճնշումների տակ Հայութեան ստուար զանգուածը, այդ թւում եւ Սեփեթճեանների ընտանիքը, մեծով ու փոքրով, հեռացաւ ծննդավայրից եւ մէկընդմիշտ հաստատուեց Պէյրութում։ Յաճախեց Պուրճ Համմուտի Նոր Մարաշ թաղի Ազգային «Ս. Քառասուն Մանկանց» վարժարան (1948)։ Այնուհետեւ նրան կարելի էր տեսնել ՀԲԸՄ Յովակիմեան-Մանուկեան բարձրագոյն վարժարանում, Պէյրութի առեւտրական եւ տեխնիկական գիտութիւնների ուսումնական հաստատութիւնում, նաեւ Լոնդոնի Ճարտարագիտութեան եւ հողաչափութեան ինստիտուտում (1970)։ Ճանաչողական հարուստ կենսափորձ եւ մարդկանց հոգու խորութիւնը թափանցելու յատկանիշ ձեռք բերեց Արաբական ծոցի երկրներում, Նիգերիայում եւ աֆրիկեան ցամաքի այլ երկրներում։ Դրանք գեղարուեստական մարմնաւորում եւ վաւերական հոգեբանական լիութիւն ստացան պատմուածքներում եւ յատկապէս «Ես սեւ եմ…, բայց գեղեցիկ» վիպակում (1985)։

Աւելի վաղ Արամ Սեփեթճեանը լրացրել էր հայագիտական իր ուսումը ՀԲԸՄ «Երուանդ Հիւսիսեան» հայագիտական կրթական հաստատութիւնում՝ արդէն վերջնականապէս կողմնորոշուելով դէպի լրագրութիւն եւ գրականութիւն։ Իրար ետեւից լոյս տեսան նրա «Կեանքի կարօտով» պատմուածքների ժողովածուն (1969), ինչպէս նաեւ «Ողջակէզ» (1978), «Հող եւ մորմոք» (2001) վիպակները։

Գրական կեանքը Ա. Սեփեթճեանի համար յորձանքի աղբիւր էր. մասնակցում էր ջիղով, համահայկական որոնումներով հաստատում իր ըմբռնումը, ինչպէս դիպուկ կոչել էր ինքը իբրեւ «երէկի ժամանակագրութիւն»։ Դրանք «Ժամանակայոյզ խոհեր» (2005) էին, լիբանանեան քաղաքացիական պատերազմի եւ դրան արձագանգ հիւրընկալ գաղթօջախի գրական անհանգստացնող ելեւէջի՝ «Բանաստեղծութիւնը տագնապի ընդմէջէն» (2009) մտահոգութիւններ։ Դրանք ուսանելի «Գրական հանդիպումներ» էին Սփիւռքի եւ հայրենիքի օրախնդիր մշակութային հարցադրումների շուրջ, որոնք իր գրադարանի ճակատագիրն ամփոփող եւ գրական ճանապարհի ընկերների հետ երթի շարունակականութիւնն էին (2014), որոնք ուղղակի շարունակութիւն գտան նոյն տարին լոյս տեսած «Ձայներ լռութեան մէջ» հատորում։ Պատրաստել եւ հրատարակել էր, գիտական ծանօթագրումներով հարստացրել Վահէ-Վահեանի նամականին՝ «Բանաստեղծին սիրտը» խորագրով։

Դարասկզբից եղել է Լիբանանի գրական համախմբումի հիմնադիր անդամ:

Աւելացնենք, որ դեռ 1991-ից նա հիմնադրել էր «Սիփան» հրատարակչատունը, խմբագրել ՀԲԸՄ «Խօսնակ» ամսագիրը (1991-2006), եղել «Շիրակ» հանդէսի (1967-2004), «Կամար» պարբերական ամսագրի խմբագրակազմերի անդամ (2005-2020), աշխատակցել է Սփիւռքի եւ հայրենի հանդէսներին՝ բերելով իր անհանգիստ խառնուածքը ազգային գրական կեանքի՝ իր համար հոգեհարազատ յորձանքին։

Գրական ամբողջական յետագիծ թողեց Արամ Սեփեթճեանը՝ մարդը, քաղաքացին եւ, ի հա՛րկէ, գրողը: Եկող սերունդը, վստահ ենք, իր պարտքը կը հատուցի գրողի ստեղծագործական ժառանգութեան իմաստաւորման ճանապարհին:

Լրահոս
Ամենաընթերցուած
Օրվա
Շաբաթվա
Ամսվա
One of the world's oldest civilizations, Armenia once included Mount Ararat, which biblical tradition identifies as the mountain that Noah's ark rested on after the flood. It was the first country in the world to officially embrace Christianity as its religion (c. A.D. 300).In the 6th century B.C. , Armenians settled in the kingdom of Urartu (the Assyrian name for Ararat), which was in decline. Under Tigrane the Great (fl. 95–55 B.C. ) the Armenian empire reached its height and became one of the most powerful in Asia, stretching from the Caspian to the Mediterranean seas. Throughout most of its long history, however, Armenia has been invaded by a succession of empires. Under constant threat of domination by foreign forces, Armenians became both cosmopolitan as well as fierce protectors of their culture and tradition. Over the centuries Armenia was conquered by Greeks, Romans, Persians, Byzantines, Mongols, Arabs, Ottoman Turks, and Russians. From the 16th century through World War I, major portions of Armenia were controlled by their most brutal invader, the Ottoman Turks, under whom the Armenians experienced discrimination, religious persecution, heavy taxation, and armed attacks. In response to Armenian nationalist stirrings, the Turks massacred thousands of Armenians in 1894 and 1896. The most horrific massacre took place in April 1915 during World War I, when the Turks ordered the deportation of the Armenian population to the deserts of Syria and Mesopotamia. According to the majority of historians, between 600,000 and 1.5 million Armenians were murdered or died of starvation. The Armenian massacre is considered the first genocide of the 20th century. Turkey denies that a genocide took place and claims that a much smaller number died in a civil war.read more: Armenia: Maps, History, yerevanvideo.com Geography, Government, Culture